Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանն իր աջակցությունն է հայտնել նախագահական ընտրություններում իբրև Ռուսաստանի միջամտության պատճառով պատժամիջոցների սահմանումը: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անակնկալ կերպով պարգևատրել է փոխնախագահ Ջո Բայդենին երկրի բարձրագույն 2 պարգևներից մեկով՝ Ազատության մեդալով: Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ռեալիթի շոուի ամերիկյան աստղ, Քարդաշյանների կրտսեր դուստր Քլոե Քարդաշյանը ակտիվորեն պայքարում է ավելորդ քաշի դեմ: Նրա նոր սննդակարգի գաղտնիքների մասին մանրամասներ է ներկայացրել People ամսագիրը:
Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն շահերի բախման դեպքում կհակազդի ՌԴ-ին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ղեկավարի թեկնածու Ջեյմս Մետիսը: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկյան վարչակազմը Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս կճանաչի միայն այն դեպքում, եթե այդ որոշման հետ համաձայնվի նաև Ուկրաինայի ժողովուրդը:
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լրատվամիջոցները և համացանցը ռուսներին աշխարհում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին տեղեկացնելու նպատակով: Համապատասխան հյատարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում առաջադրված, ExxonMobil խոշոր նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում եղել են լրատվամիջոցներ, որոնք ապատեղեկացրել են բնակչությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում էմոցիոնալ կերպով արձագանքել է իր դեմ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործակալների հավաքած կոմպրոմատների վերաբերյալ տարածված տեղեկությանը: Գրում է Gazeta.ru.-ն:
Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերը աշխարհում Միացյալ Նահանգների ազդեցության վերաբերյալ, հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում պետությունների նշանակությունը պետք է սահմանի համաշխարհային հասարակությունը, այլ ոչ թե հենց տվյալ պետությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառել, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ընդլայնումը տարածաշրջանում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կստիպի բանակցություների գնալ Վաշինգթոնի հետ: Այդ մասին հայտնի է դարձել լրատվամիջոցների ձեռքին հայտնված ձայնագրություններից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի հայտարարությունը Ղրիմի վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուս բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Բելառուսում` Ադրբեջանի խնդրանքով, և վերջինիս` Ադրբեջան հնարավոր արտահանձնումը վատ նախադեպ կարող է դառնալ` խոչընդոտելով արտասահմանցիների՝ Արցախ կատարելիք այցերը և առհասարակ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քաղաքացիական հասարակության ջանքերը: Եթե այդ գործընթացը չկասեցվի, և Բելառուսը, այնուամենայնիվ, Լապշինին արտահանձնի, ապա առաջին հայացքից գուցե ոչ այնքան մեծ ու կարևոր թվացող այս խնդիրը կվերաճի շատ ավելի լուրջ ու գլոբալ հիմնախնդրի:
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելուց հետո Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս կճանաչի: Գրում է Russian.rt.com-ը:
«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաջակցի ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` անկախ մասնակցության ձևաչափից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: