Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փորձում է Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության հետ փոխըմբռնման համար ուղիներ փնտրել: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկացի հետախույզները Samsung հեռուստացույցների օգնությամբ հետևել են մարդկանց: Այդ մասին հաղորդում է Վիկիլիքսը՝ հղում անելով ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրաքը դուրս է մնացել այն 7 մահմեդական երկրների շարքից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցվել է, այն պատճառով, որ Բաղդադը Վաշինգթոնի կարևոր դաշնակիցն է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և դերասան Առնոլդ Շվարցենեգերը երկու հակամարտող ճամբարների են պատկանում: Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարում քննադատել դերասանին հատկապես Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանի համար: Իսկ դերասանն իր հերթին անկեղծ խոստովանում է, որ ցանկացել է հարվածել Թրամփի դեմքին, երբ տեղեկացել է այն մասին, որ Թրամփը դժգոհում է իրենից: Գրում է Starslife.ru.-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Հարավային Կորեայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հվան Գյո Անի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում գլխավորապես քննարկվել է Հյուսիային Կորեայի գործարկած հրթիռների հարցը: Այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է հենց Իսրայելի վարչապետը: Գրում է Russiuan.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռոջեր Սթոունը մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ 2016թ. նախընտրական քարոզարշավի շրջանակներում շփումներ է ունեցել ռուս պաշտոնատար անձնաց հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնալդ Թրամփը ստորագրել է ճամփորդական արգելքի վերանայված տարբերակը, որը ժամանակավորապես արգելում է վեց մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:Նախագահի կարգադրությամբ 90-օրյա ճամփորդական արգելք է սահմանվում Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների համար: Վեց երկրների նախնական ցուցակից փաստորեն հանվել է միայն Իրաքը: Նախապես մուտքի վիզա ստացած անձանց կթույլատրվի մուտքն ԱՄՆ:Նոր հրամանագիրը չի ազդի «Green Card» ունեցողների, այսինքն, նրանց վրա, որոնք ունեն ԱՄՆ մշտական կեցության ...
Միացյալ Նահանգներում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունները հուշեցին այն մասին, որ ընտրվելու հնարավորություն գրեթե բոլորն էլ ունեն: Եվ եթե նախկինում բոլորը կատակում էին, որ հայտնի հեռուստաաստղ և մոդել Փերիս Հիլթոնը կարող է ԱՄՆ-ի հաջորդ նախագահ դառնալ, սակայն այժմ արդեն ամերիկացի ժողովուրդը պետք է հեռու մնա կատակներից: Նախագահի պաշտոնի համար հաջորդ ընտրություններում պատրաստվում է պայքարել նաև Օփրա Ուինֆրին: Գրում է Popcornnews.ru.-ն:
Դերասանուհի Ֆրիդա Պինտոյի նախաձեռնությամբ Օսկարի 2017 թ. մրցանակաբաշխությունից հետո մնացած ուտելիքը բաժանվել է հարյուրավոր քաղցած մարդկանց:Լոս Անջելեսի շուրջ 800 անօթևաններ կարողացել են ճաշակել հայտնի խոհարար Վոլֆգանգ Փաքի գլուխգործոցները, այդ թվում ՝ տապակած կարտոֆիլ խավիարի հետ, Օսկարի տեսքով սաղմոն և ոսկեգույն ադիբուդի:
Մադրիդյան սկզբունքները, որոնք, տարբեր ձևափոխումներով, բանակցությունների սեղանին են եղել սկսած 2007 թվականից, երբ այն Մադրիդի ԵԱՀԿ Նախարարական հանդիպման ընթացքում հանձնվեց հակամարտության կողմերին: Փաստաթղթի այս տարբերակը, պայմանականորեն, անվանվում է Մայր Մադրիդյան, որը մերժել է Ադրբեջանը: Փաստաթղթի նորացված տարբերակում կամ տարբերակներում, հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին կետը առաջինից տարվել է հետ, կատարվել են որոշ այլ փոփոխություններ, որոնք արդեն անընդունելի են եղել հայկական կողմի համար:
«Говорит Москва» ռադիոկայանի փոխանցմամբ` Ղրիմ այցելելու պատճառով «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մուտքը Ուկրաինա կարող է արգելվել: Գրում է Gazeta.ru.-ն:
Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքընի գործը ներկայումս գտնվում է դատարանում: Նրան ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար: Նա հանդես է եկել նման արտահայտությամբ հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ: Ավելի ուշ Աշքընն արդարացել է, ասելով, թե իր արտահայտությունը բռնության կոչ չի պարունակում Նիդերլանդների հայ բնակչության նկատմասմբ: Իլհան Աշքընին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք:Դատարանը որոշումը կկայացնի վաղը` մարտի 17-ին: Նախքան դատավարության ավարտը զրուցելով լրագրողների հետ, Աշքընը նշել է, որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: