Հայերեն   English   Русский  
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի վրա դրդել է դաշինքին լրացուցիչ ֆինանսական միջոցներ փնտրել: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին ամենամյա ուղերձով հանդես գալ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 21-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել SunTrust Bank-ի գրասենյակում: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին դիմելու համար իր ելույթի երկու տարբերակ է նախապատրաստում: Այդ մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը` հղում անելով նախապատրաստման ընթացքին ծանոթ աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկայի կինոարվեստների ակադեմիան հրապարակել է «Օսկարի»՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի հավակնորդների ցուցակը: Ոչ միայն հաղթողների անունները, այլև հավանական հավակնորդների ցուցակը վաղուց է դարձել ամեն տարի գլխավոր ինտրիգներից մեկը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ի աջակցություն ՆԱՏՕ-ի օրինագիծ է ընդունել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն տվեց Դոնալդ Թրամփի վարչակազմի նախագծին, որով արգելվում է սեռափոխներին ծառայել ամերիկյան բանակում: Այդ մասին այսօր տեղեկացրել է Associated Press գործակալությունը:
Washington Post պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու տարվա պաշտոնավարման ընթացքում ստել է ավելի քան 8 հազար անգամ: Գրում է Novorossiia.ru-ն:
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին հայտարարել է, որ այդ աշխատանքն իր ողջ կյանքի ընթացքում վատթարագույնն է եղել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին CNN հեռուստաընկերության եթերում քննադատել է Դոնալդ Թրամփի երկամյա նախագահությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Անցյալ տարի այս օրը այս բառերով եմ շնորհավորել Ղարաբաղյան Շարժման 30֊ամյակը։ Երջանիկ եմ, որ հիմա կարող ենք ասել՝ հպարտության առիթներն ավելացել են, և պետականության կայացման կիսատ գործը շարունակվում է.
Կրկին փորձ է արվում Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը դնել մեկ հարթության վրա։
1. Մեր շարժումը ձևավորվեց, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը արտահայտեց Հայաստանին վերամիավորվելու իր արդար և բնական ցանկությունը, որը վավերացվեց ԼՂԻՄ Մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշմամբ: Եվ քանի դեռ Ղարաբաղը շարունակում է իր արդար պայքարը, մենք իրավունք չունենք նրան մենակ թողնել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: