Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Սիրիական բանակը հայտարարել է, որ ռուսական ռազմական օգնությամբ վերադարձրել է Պալմիրայի հնագույն քաղաքը Իսլամական պետության վերահսկողությունից: Հիշեցնենք, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը նախորդ տարվա դեկտեմբերին վերագրավել էր Պալմիրան սիրիական ուժերից, երբ կատաղի մարտեր էին ընթանում Հալեպի համար:« Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է վերադարձնել Պալմիրա քաղաքը», -ասվում է ռազմական ուժերի հայտարարության մեջ:
Սիրիայի կառավարական ուժերը «շատ շուտով» կվերագրավեն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքը: Այս մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը գրավել է քաղաքից մի քանի կիլոմետր արևմուտք գտնվող տարածքը, որը հայտնի է որպես «Պալմիրայի եռանկյունի»:Հիշեցնենք, որ Ասադի վարչակարգը կորցրել է վերահսկողությունը Պալմիրայի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ կատաղի մարտեր էին ընթանում Հալեպ քաղաքում:
Ոսկե շարժասանդուղքով իջնելով իր մասնավոր ինքնաթիռից՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը մեկնարկեց գրեթե 50 տարիների ընթացքում իր առաջին այցն աշխարհի ամենաբազմամարդ մուսուլմանական երկիր՝ Ինդոնեզիա:Սաուդյան միապետին ուղեկցում է 1500 մարդ, այդ թվում `25 իշխան և մի քանի նախարար, թագավորն իր հետ բերել է 459 տոննա ուղեբեռ իր իննօրյա ուղևորության համար:Թագավորը Սալմանն ու նրա շրջապատը օթևանելու են Ջակարտայի շքեղ հյուրանոցներում՝ ունենալով մոտ 10.000 անվտանգության անձնակազմ: Ավելի ...
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ելույթում ընդունել է իրենց պարտությունը: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը:«Ալ-Բաղդադին իր ելույթը կոչել է հրաժեշտի, տարածել այն իր հետևորդների շրջանում և բացատրել, թե ինչ է կատարվում խմբավորման հետ», - փոխանցում է հեռուստաալիքը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսուլի արևմտյան մասում գտնվող ԻՊ ղեկավարները փախչում են քաղաքից:Հիշեցնենք, որ Իրաքի ռազմական ուժերի և Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան սկսել էր Մոսուլի ...
The Jakarta Post պարբերականի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ ալ Սաուդը մարտի 1-9-ն ընկած ժամանակահատվածում Ինդոնեզիա է մեկնելու: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նրա ուղեբեռի ընդհանուր կշիռը ճանապարհորդության ընթացքում 450 տոննա կկազմի: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական զորքերը Հալեպի նահանգի արևելյան հատվածներում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից 500 քառ. կմ. տարածք են ազատագրել: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կարգադրել է իրաքյան ռազմաօդային ուժերին Սիրիայի տարածքում օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետւթյուն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Գրում է Gazeta.ru.-ն:
ԱՄՆ աջակցությունը վայելող իրաքյան անվտանգության ուժերին հաջողվել է գրավել Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտակա ռազմական բազան: Այս մասին հայտարարել է պետական հեռուստատեսությունը:«Սա այն հիմնական ձեռքբերումներից է, որ Իրաքի ուժերը հույս ունեին ստանալ Մոսուլի արևմտյան հատվածի գրավման առաջին փուլում», - Ալ-Ջազիրային հայտնել է Հակաահաբեկչական ծառայության զորքերի ղեկավարը:Նշենք, որ Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Մոսուլի վերագրավման գործողությունները սկսվել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից և առայժմ ...
Սիրիական կանայք, որոնք ազատագրվել են Իսլամական պետության վերահսկողությունից, տեսախցիկների առաջ ցուցադրաբար հանում են իրենց գլխաշորերը և այրում՝ ի նշան ձեռք բերած ազատության:Տեղական լրատվամիջոցների տարածած տեսանյութում մի խումբ երջանիկ կանայք հեռացնում են իրանց դեմքերը ծածկող գլխաշորերը և նետում կրակի մեջ:Այս կանայք ազատագրված Դեյր էլ-Զոր քաղաքի բնակչուհիներն են:Նշենք, որ օրերս Սիրիայի բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր էզ Զոր քաղաքի՝ հարավային ծայրամասի Մակաբեր շրջանի ռազմավարական ...
Դուբայը բազմաթիվ անգամներ զարմացրել է իր տեխնածին հրաշալիքներով՝ խոշորագույն արհեստական կղզին, աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնը, աշխարհի ամենաբարձր երկնաքերը:Այս ցուցակին շուտով կարող է ավելացնալ նորը՝ առաջին պտտվող երկնաքերը:Ճարտարապետ Ֆիշերը նախատեսում է կառուցել 80-հարկանի աշտարակ Դուբայում, որի հարկերը կարող են պտտել 360 աստիճանով երկու ուղղություններով: Նա ասել է, որ պտտվող աշտարակի միտքն առաջին անգամ նրա մոտ եկել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, երբ դիտել է Նյու Յորքի օլիմպիական աշտարակի ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: