Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Ուրբաթ օրը Իսլամական պետությունը հրապարակել է մի հոլովակ, որտեղ խմբավորման զինյալներից մեկը գլխատում է բրիտանացի պատանդ Ալան Հեննինգին: Սա ծայրահեղական խմբավորման իրականացրած թվով չորրորդ նմանատիպ սպանությունն է:
Լիբիայի խորհրդարանը փախել է երկրի հարավ և թաքնվում է հյուրանոցներից մեկում այն բանից հետո, երբ պատգամավորները կորցրեցին վերահսկողությունը մայրաքաղաք Տրիպոլիի և երկրի մեծ մասի վրա:
Բաղդադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է 14 և վիրավորել 51 մարդ:Պայթյունը տեղի է ունեցել հիմնականում շիաներով բնակեցված հատվածում, որտեղ վնասվել են նաև մոտակա խանութները և ավտոմեքենաները:
Սիրիական «SANA» գործակալության հաղորդմամբ` Հոմս քաղաքի Աքրամե թաղամասում երկու դպրոցի մերձակայքում գրեթե միևնույն ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:
ԻՊ զինյալները սխալմամբ մարդասիրական օգնություն են ստացել.խմելու ջուր, զինամթերք ու սննդամթրք, հաղորդում է Լենտա.ռու-ն;
Երեքշաբթի օրը Իրաքի տարածքում տեղի ունեցած հարձակումների ալիքի հետևանքով 47 մարդ է զոհվել, որից ավելի քան 20-ը՝ Բաղդադում:
Թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններում «Իսլամական պետության» և քրդական խմբավորումների միջև սաստկացած ռազմական բախումների պատճառով թուրքական իշխանությունները 35 զրահատանկ են կանգնեցրել սահմանային Սուրուչ շրջանում:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առընթեր կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Լիբանանի վարչապետ Թամամ Սալամնի հանդիպումը: Վերջինս Հասան Ռոհանիին խնդրել է օգնել Լիբանանին :
Միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ, մի քանի նախազգուշական օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գազի խոշորագույն գործարանին:
Աֆղանստանի Գազնի նահանգում թալիբանների հարձակման հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 100 խաղաղ բնակիչ է զոհվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: