Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի մարդու իրավունքների և արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին ճանաչել մեղավորությունը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում և ներողություն խնդրել կատարվածի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի Մոսուլ քաղաքում նախագահական պալատի շենքերի համալիրը հրթիռակոծության է ենթարկվել: Գրում է Russian.rt.com-ը:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի կաթվածի հետևանքով: Այդ մասին հայտնել է երկրի պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով բժշկական շրջանակներում իրենց աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքում՝ Թուրքիայի հետ սահմանին, ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Սիրիայի կառավարական ուժերը կրկին հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը:
Այսօր Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է CNN հեռուստակայանին, որ Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցելու հունիսի 25-26-ը Մանամայում ԱՄՆ-ի կազմակերպած «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում ավելի քան 800 նոր բնակելի շինությունների կառուցումը։
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Քնեսեթն ինքնալուծարվել է՝ չկարողանալով կոալիցիա կազմել սահմանված ժամկետում։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ վարչապետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Բենիամին Նեթանյահուն, որը հուլիսին կդառնա Իսրայելի ամենաերկար ժամկետով պաշտոնավարած վարչապետը։
Իրաքի Քիրքուք քաղաքում պայթյունների շարք է իրականացվել, որոնց հետևանքով վեց մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Rudaw պորտալը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի բանակը առաջին կորուստներն է ունեցել Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ սկսած «Մագիլ» ռազմական գործողության շրջանակներում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: