Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Iraqi News հեռուստաընկերության փոխանցմամբ` Ւրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 10 բժշկի, որոնք հրաժարվել են բուժել ահաբեկիչներին: Գրում է Gazeta.ru-ն:
Արաբական երկրների կոալիցիայի ինքնաթիռներն ու ռազմական նավերը ռմբակոծում են Եմենի հարավում գտնվող Ադեն նավահանգստային քաղաքը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս քաղաքի մոտ երկու չինացի է ձերբակալվել` երեխաների հետ, որոնք «Իսլամական պետության» անդամներ են:
Արաբական կոալիցիայի երկրների ինքնաթիռները նախորդ գիշեր նոր օդային հարվածներ են հասցրել Եմենի հուսիթ ապստամբների դիրքերի ուղղությամբ: Ռմբակոծման ենթարկվել են երկրի հյուսիսային և Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից շրջանները: Կոալիցիայի ուժերի թիրախ են դարձել ռազմական օբյեկտները և զինամթերքների պահեստները: Գրում է Vesti.ru-ն:
Իսլամական պետության զինյալները ազատ են արձակել ավելի քան 200 գերևարված եզդիների:Փեշմերգայի հրամանատարներից մեկը հայտնել է, որ ազատ արաձակվածների մեծ մասը կանայք և երեխաներ են եղել, իսկ մյուսները ծերեր:
Գերմանիայի կառավարությանը երկրի հետախուզական ծառայությունների կողմից տրամադրված զեկույցի համաձայն` “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորումն Իրաքի տարածքում զրկվել է գրեթե բոլոր նավթային հանքատեղերի մուտքից: Գրում է Russian.rt.com-ը:
ВВС հեռուստաընկերության ռուսական ծառայության փոխանցմամբ` վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրաքի հյուսիսում գտնվող Քայար քաղաքում “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողմից 400 մարդ է մահապատժի ենթարկվել: Գրում է Russian.rt.com-ը:
BBC հեռուստաընկերության թղթակցի փոխանցմամբ` Սիրիայի մայրաքաղաքում գտնվող պաղեստինցի փախստականների “Յարմուկ” ճամբարում իրավիճակը վատթարանում է, իսկ այնտեղ բնակվող 13 հազար մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: Գրում է Novostink.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մամլո խոսնակ Քրիստոֆ Բույերան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Եմենում մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով մարտի 26-ից սկսած 74 երեխա է զոհվել, իսկ 44-ը` տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասերից մեկում գտնվող պաղեստինցի համար նախատեսված «Յարմուկ» ճամբարում բախումն ամենատարբեր ահաբեկչական խմբավորումների միջև շարունակվում է: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: