Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններում «Իսլամական պետության» և քրդական խմբավորումների միջև սաստկացած ռազմական բախումների պատճառով թուրքական իշխանությունները 35 զրահատանկ են կանգնեցրել սահմանային Սուրուչ շրջանում:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առընթեր կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Լիբանանի վարչապետ Թամամ Սալամնի հանդիպումը: Վերջինս Հասան Ռոհանիին խնդրել է օգնել Լիբանանին :
Միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ, մի քանի նախազգուշական օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գազի խոշորագույն գործարանին:
Աֆղանստանի Գազնի նահանգում թալիբանների հարձակման հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 100 խաղաղ բնակիչ է զոհվել:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ «Իսլամական պետությունը» ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում Փարիզի և Նյու Յորքի մետրոներում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայում և Իրաքում «օտարերկրացի ահաբեկիչների» դեմ պայքարի մասին բանաձևը: Խորհուրդի նիստը անցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահությամբ: Փաստաթղթի համաձայն` ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պետք է կանխեն այն անձանց մուտքը իրենց տարածք, որոնց մասին կա ստույգ տեղեկություն առ այն, որ վերջիններս ֆինանսավորում, պլանավորում կամ նախապատրաստվում են իրականացնել ահաբեկչական գործողությունններ: Անվտանգության խորհուրդը իրավունք ունի տնտեսական պատժամիջոցներ իրականացնել ...
«Իսլամական պետություն» խմբավորումը, սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ, օրերս ականապատել ու պայթեցրել է Սիրիայի Դեյր Էզ Զոր շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1991 թ.:
Լիբանանյան «Հզբալլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ իրենք չեն միանալու Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ձևավորված միջազգային կոալիցիային:
ԱՄՆ-ի կողմից Սիրիայում անցկացված ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի քաղաքացի Ումութ Յաշար Թոփրաքը, որը հանդիսանում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը:
Դեր Զորի մատուռի պայթեցման փաստը դիտարկման առաջին փորձով մի քանի հայեցակետ է ամփոփում։Սիրիական պատերազմի սկզբնական շրջանում Դեր Զորը որոշ ավերումներ էր կրել: Սակավ չէին այն մեկնաբանությունները, որոնք պատահածը անպայման թիրախավորված հարձակում չէին նկատում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: