Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից Հալիդ Մաշալը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող զինաթափել պաղեստինյան դիմադրությանը: «Երկու պայման կա մեր զինաթափման համար`օկուպացիայի, հրեական բնակավայրերի կառուցման դադարեցումը և Իսրայելի զինաթափումը»,-հայտարարել է Մաշալը: Վերջինիս խոսքերով`ՀԱՄԱՍ-ը կընդունի հաշտությունը միայն այն պայմաններում, եթե այն հնարավորություն կտա հումանիտար օգնությամբ ապահովել Գազայի բնակչությանը և չի հակասի պաղեստինյան դիմադրության պահանջներին:
Հուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է «Պաշտպանության սահմանը» անվանումը։
Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Իրաքի խորհրդարանը քրդերի դիմումի համաձայն հետաձգել են այսօր նշանակված նախագահական ընտրությունները, քանի որ նրանք դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի ընտրության հարցում: Քուրդ պատգամավորները ցանկանում են վերջնականապես համաձայնեցնել իրենց թեկնածուի հարցը, այդ պատճառով էլ ընտրությունները տեղի կունենան հինգշաբթի օրը:
«Rami Levi» և «Blue Square» իսրայելական սուպերմարկետների ցանցերը բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքների դեմ: Թուրքիայի` Գազայի հարցում Իսրայելի նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական սուպերմարկետների ցուցափեղկերից հանվել են թուրքական արտադրության բոլոր ապրանքները:
Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծման հետևանքով զոհվածերի հիշատակին:
Գազայի հատվածում իսրայելական բանակի կորուստների թիվը հասել է 27-ի:
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալ և «Իսրամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Ռամազան Շալահի հետ:
Երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալին:Զրույցի գլխավոր թեման է եղել Գազայում ստեղծված իրավիճակը:
Իսրայելը մերժել է 3 ժամով զինադադարի գնալու «Կարմիր խաչի» առաջարկը Իսրայելը մերժել է 3 ժամով կրակը դադարեցնելու «Կարմիր խաչի» առաջարկը: ՀԱՄԱՍ շարժման հաղորդմամբ` իսրայելցիները չեն համաձայնվել կարճաժամկետ զինադադարի գնալ, որպեսզի Գազայի հատվածից դուրս բերվեն զոհվածների մարմիններն ու վիրավորներին: Միևնույն ժամանակ Իսրայելը ընդլայնում է իր ցամաքային գործողությունները: Գազայում երկու շաբաթ առաջ վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 358–ի, որոնցի 32 կին, 83 երեխա, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: