Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
«Rami Levi» և «Blue Square» իսրայելական սուպերմարկետների ցանցերը բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքների դեմ: Թուրքիայի` Գազայի հարցում Իսրայելի նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական սուպերմարկետների ցուցափեղկերից հանվել են թուրքական արտադրության բոլոր ապրանքները:
Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծման հետևանքով զոհվածերի հիշատակին:
Գազայի հատվածում իսրայելական բանակի կորուստների թիվը հասել է 27-ի:
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալ և «Իսրամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Ռամազան Շալահի հետ:
Երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալին:Զրույցի գլխավոր թեման է եղել Գազայում ստեղծված իրավիճակը:
Իսրայելը մերժել է 3 ժամով զինադադարի գնալու «Կարմիր խաչի» առաջարկը Իսրայելը մերժել է 3 ժամով կրակը դադարեցնելու «Կարմիր խաչի» առաջարկը: ՀԱՄԱՍ շարժման հաղորդմամբ` իսրայելցիները չեն համաձայնվել կարճաժամկետ զինադադարի գնալ, որպեսզի Գազայի հատվածից դուրս բերվեն զոհվածների մարմիններն ու վիրավորներին: Միևնույն ժամանակ Իսրայելը ընդլայնում է իր ցամաքային գործողությունները: Գազայում երկու շաբաթ առաջ վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 358–ի, որոնցի 32 կին, 83 երեխա, ...
Գազայի նկատմամբ Իսրայելի սկսած ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ բախումները տեղափոխվել են իսրայելական տարածք: Իսրայելական բանակի հաղորդմամբ` ՀԱՄԱՍ-ի զինյալները փորձ են կատարել թունելների միջոցով անցնել դեպի իսրայելական տարածք:
Հինգ միլիոն մարդու վերջին հանգստավայր հանդիսացող աշխարհի ամենամեծ գերեզմանոցը անընդհատ մեծանում է:
Սելենա Գոմեսը հուսով է, որ Instagram կայքի իր 11 միլիոն երկրպագուները կմիանան իրեն և կաղոթեն Գազայի ժողովրդի համար: Հուլիսի 19-ին երգչուհին կայքում տեղադրել էր հետևյալ գրությունը՝ «Դա մարդասիրություն է: Աղոթեք Գազայի համար»:
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայում գտնվող իսրայելցի դիվանագետների ընտանիքներին կարգադրել է վերադառնալ Իսրայել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: