Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Իրաքում առաջացած ճգնաժամի պայմաններում Նուրի ալ Մալիքի կառավարությանը աջակցող Իրանի պետական լրատվամիջոցները անդրադարձել են Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի` անկախանալու վերաբերյալ հայտարարությանը:
Երուսաղեմում գտնվել է պաղեստինցի դեռահասի մարմինը, որին հրեաները երեկ առավոտյան առևանգել էին: Իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ իրենք հայտնաբերել են տղայի մարմինը առևանգման մասին հաղորդագրությունից մեկ ժամ անց: Այժմ ոստիկանությունը հետաքննում է առևանգման և սպանության միջև կապը:
Իրաքի փլատակներում հայտնաբերված նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի բրոնզե կիսանդրին վաճառվում է 10 միլիոն դոլարով:40 կգ կշռով ավարը նկատել է ԱՄՆ բանակի նախկին զինվոր, լասվեգասցի 47-ամյա Էրլ Թորեսը 2003թ-ին Բաղդադի միջազգային օդանավակայանը մաքրելու ընթացքում:
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է պատժել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին: Վերջինիս խոսքերով` իրենք կողմ են, որ նավթային մեծ պաշարներ ունեցող Քիրքուքը հատուկ կարգավիճակ ունենա, որպեսզի այդ բնական պաշարներից կարողանան օգտվել տեղի ողջ ազգաբնակչությունը` քրդերը, արաբները, թուրքմենները:
Երկուշաբթի օրը Եգիպտոսի նախագահական պալատի առջև ռումբերի պայթյունից ոստիկանության երկու սպա է զոհվել:Կահիրեի պալատի առջև երեք ռումբ են հայտնաբերել:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Շանլըուրֆա վլիլայեթի Աքչաքալե շրջանի հենց դիմացը գտնվող սիրիական Թելաբդայ շրջանից հետո «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ է անցել Թուրքիային մոտ գտնվող ևս մեկ շրջան:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանը ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:
Եգիպտոսում շարունակվում է ռազմական հեղաշրջման 51 հակառակորդների դատավարությունը, որոնց թվում են նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից Մուհամադ Բադիան և կառույցի մի շարք այլ բարձրաստիճան գործիչներ: Այս գործընթացը ժողովրդի մեջ ստացել է «Ռաբիա» անունը՝ Կահիրեի համանուն հրապարակի անունով, որտեղ սպանվեցին ռազմական հեղաշրջման դեմ բողոքող տասնյակ ցուցարարներ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Մուհամադ Բադիան, ելույթ ունենալով հերթական դատավարության ժամանակ, իրեն մահապատժի դատապարտելու ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: