Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ենթադրում է, որ Պարսից ծոցի երկրները իրենց երկրի հետ հակամարտության մեջ մտել են անկախ դիրքորոշման պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
«Մերձավոր Արևելքում միանգամից մի քանի կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Դրանք վերաբերում են Իրաքում անկախություն հռչակած քրդերին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում թագաժառանգի հայտարարությանը, ըստ որի՝ նրանքի անցում են կատարելու ավելի չափավոր իսլամի, ինչը շատ կարևոր է ՝ հաշվի առնելով երկրի ազդեցությունը տարածաշրջանում»:
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հաստատել է Իրաքի բանակի և քրդական Փեշմերգա զինված խմբավորումների միջև հրադադարը: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին հրահանգել է ռազմական գործողություններ սկսել Ռավա և Էլ Քաիմ քաղաքներն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Նավթի պաշարներով հարուստ Քիրքուկի նահանգը, առանց որի քրդերը հնարավոր չէին համարում անկախ Քրդստանի հռչակումը, այլևս Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ է: Եվ իրաքյան ժողովրդական աշխարհազորի` քրդական զորամիավորումների նկատմամբ կայծակնային ռազմական հաջողությունների համատեքստում մոտ ապագայում Քրդստանի անկախության հռչակումը կարծես ավելի ու ավելի ոչ իրատեսական է դառնում: Չնայած այդ հանգամանքին, Քրդստանի իշխանությունները չեն հրաժարվել անկախության հանրաքվեի արդյունքներից:
Եմենում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վեց զինյալ է ոչնչացվել: Այս մասին հաղորդում է «Синьхуа» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի զինված ուժերի իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքյան Քրդստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել սառեցնել անցկացված հանրաքվեի արդյունքները: Գրում է Russian.rt.com-ը:
Ալ Մայադինում սիրիացի զինվորականների գրաված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման խոշոր պահեստում ՆԱՏՕ-ի` ԱՄՆ-ի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի զինամթերքի նորագույն նմուշներ են հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է քաղաքի ազատագրման գործողությունները ղեկավարող բրիգադային գեներալ Հասան Սուխեյլը: Գրում է Russian.rt.com-ը:
ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:
Երեկ kurdarm.info գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը Իրաքի քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցության մեծ պայմանագիր է կնքել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: