Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում ենթադրաբար պատկերված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, հրապարակել են իրանական լրատվամիջոցները: Գրում է Vesti.ru-ն:
Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամի առաջացումից մեկ ամիս անց խնդիրը դեռևս լուծված չէ։ Չնայած Քուվեյթի միջնորդությամբ Կատարը և այդ երկրի հետ հարաբերությունները խզած 10 արաբական երկրները բանակցելու փորձեր են անում, դեռևս որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կատարի արտաքին գործերի նախարարը Վաշինգոտնում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարել է, որ հրաժարվում է կատարել Պարսից ծոցի երկրների կողմից իրեն ներկայացված վերջնագիրը։
Հունիսի 28-ի երեկոյան Սիրիայի Հալեպ քաղաքի հարավ-արևելքում գտնվող Սուկարի թաղամասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ զոհ և 12 վիրավոր կա: Գրում է Vesti.ru-ն:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում կարող է մինչև 100 հազար խաղաղ բնակիչ գտնվել, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արևմտյան կաոլիցիայից աջակցություն ստացող զորքերի միջև զինված հակամարտության պատճառով թակարդի մեջ են հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «դրախտի անձնագրեր» է բաժանում իր անդամներին՝ այդ կերպ խրախուսելով մահապարտներին:
Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը մեկնաբանել է ամերիկյան իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ Դամասկոսն իբրև պատրաստվում է քիմիական նոր զանգվածային հարձակման: Գրում է Russian.rt.com-ը:
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի շրջանակներում պայմանավորվել են երկկողմանի հարաբերությունների զարգացման շուրջ: Գրում է Russian.rt.com-ը:
Կատարն անիրական է անվանել դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար արաբական չորս երկրների ներկայացրած պահանջները: Այդ մասին հայտնում է «Аль-Арабия» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Կատարի ԱԳՆ-ի ղեկավար Մուհամադ բեն Աբդուրահման ալ Թանիի հայտարարությանը; Գրում է News.mail.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: