Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Եգիպտական բանակը Սինայի թերակղզու հյուսիսային և կենտրոնական հատվածներում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ 16 ահաբեկչի է ոչնչացրել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի դատախազությունը «ահաբեկչության քարոզչության» մեջ մեղադրվող 17 անձնաց, այդ թվում` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահին ձերբակալելու գրավոր փաստաթուղթ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անկադոլու» լրատվական գործակալությունը:
Լիբիայի Բենգազի քաղաքի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Դամասկոսում Բաբ-Թումա թաղամասի գնդակոծման հետևանքով վիրավորվել են ազգությամբ հայ, Սիրիայի Հանրապետության 2 քաղաքացիներ:
Իսրայելի իշխանությունները սկսել են ծանուցումներ ուղարկել աֆրիկացի հազարավոր փախստականներին և ներգաղթյալներին:
Սիրիայի հյուսիսում թուրքական և քրդական ուժերի բախումները շարունակվում են:Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել է քրդական ազգային զինված ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին, թուրք զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը:
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին:
Եգիպտոսում տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդու՝ Սուլթան Քյոսենի և ամենացածրահասակ կնոջ՝ Ջոտի Ամջիի հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով սիրիահայ 24-ամյա երիտասարդ է զոհվել:
Դամասկոսում հայտարարել են, որ հունվարի 28-ին Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ թուրքական ուժերը ոչնչացրել են երկաթե դարի ժամանակաշրջանի Այն Դարա տաճարը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: