Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում Է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին:
Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը մշակում են Իրաքի Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացման հեռանկարներին արձագանքելու համատեղ նախաձեռնություն: Այս մասին գրում է թուրքական «Հաբերթուրք» թերթը` հղում կատարելով բարձրաստիճան դիվանագետի աղբյուրին:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող Լու Բյուրոն ազատ է արձակվել և շուտով կվերադառնա Ֆրանսիա: Այս մասին հայտնել է լրագրողի փաստաբանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Սպիտակ Տանը հայտարարել են, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն ապակայունացնում է իրավիճակը և խոչընդոտում «Իսլամական պետության» ծայրահեղակամ խմբավորման դեմ պայքարին և հենց այդ պատճառով այն պետք է չեղյալ հայտարարվի: Գրում է Russian.rt.com-ը:
Tolo News հեռուստաընկերության փոխանցմամբ` Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մարզադաշտերից մեկում կրիկետի խաղի ընթացքում պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սկսել է վերահսկվող տարածքից գումարներ փոխանցել դեպի Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսրայելը աջակցում է Քրդական պետության ստեղծմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն:
Երուսաղեմ: Իսրայելի Գլխավոր դատախազ Ավիչայ Մանդլեբլիտը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սարա Նեթանյահուին նկատմամբ, հնարավոր է, մեղադրանք առաջադրվի հանրային միջոցների մսխման, խարդախության և վստահության չարաշահման համար:
Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի իրականացրած ռմբակոծությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: