Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Քիմիական կախվածություն ունեցող մարդկանց մոտ փոխվում է ուղեղի FosB սպիտակուցը: Վիեննայի համալսարանի գիտնականները մահացած թմրամոլների մոտ հայտնաբերել են ձևափոխված սպիտակուցներ: Գիտնականները ենթադրում են, որ մահվանից հետո անգամ օրգանիզմի՝ թմրանյութերի հանդեպ հակումը չի վերանում, գրում է The Daily Mail-ը:
Թալիբան շարժման զինյալների վերահսկողության տակ գտնվող Աֆղանական Սար-է- ուլ նահանգում մի խումբ զինված անձինք գլխատել են Լաթթի գյուղի բնակչուհուն, ով գնումների էր գնացել առանց ամուսնու, այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը անհետ կորել է Ռիո դե Ժանեյրոյում:
6,2 Մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: Այս մասին հաղորդում է independent-ը՝ հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երբ Լիզան Գերմանիայից տեղափոխվեց Միչիգան՝ ապրելու ամուսնու հետ, նա նկատեց, որ թեև երկու վայրերում եղանակը նույնն է, բայց թռչունները տարբեր են:Նա որոշեց ուսումնասիրել թռչնատեսակները, և այդ նպատակով սկսեց միտումնավոր կերակրել նրանց՝ մոտ հեռավորությունից լուսանկարներ անելու համար: Արդյունքն իրեն երկար սպասել չտվեց: Լուսանկարները կարճ ժամանակում դարձան համացանցի հիթ:
Նկարում պատկերված ծառը տնկվել է 1625 թվականին: Այժմ այն բնակվում է ԱՄՆ-ի Ազգային բուսաբանական այգում, Վաշինգտոնում: Այն 1976 թ. Միացյալ Նահանգներին է նվիրել Բոնսաի ծառերի վարպետ Մասարու Յամակին:Միայն 2001 թ., երբ Յամակիի թոռները այցելեցին բուսաբանական այգի, հայտնի դարձավ, որ ծառը վերապրել է Հիրոսիմայում 1945 թ. միջուկային աղետը, որը խլել էր 140,000 մարդու կյանք:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ պետության նախագահի նստավայրի շենքին պետք է ծածանվի միայն տվյալ երկրի դրոշը: Գրում է Russian.rt.com-ը:
RealMeter գործակալության անցկացրած հարցման համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վարկանիշով գերազանցում է Հարավային Կորեայի նախկին նախագահ, ընդդիմադիր Մուն Չժե Ինին և նախագահի այլ հավանական թեկնածուներին: Գրում է Gazeta.ru-ն:
36-ամյա բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը երրորդ երեխային է սպասում: Սուպերմոդելի երրորդ հղիության մասին հայտնի է դարձել Բրազիլայում արևային ակնոցների գովազդային հոլովակում նկարահանվելու ընթացքում: Գրում է Tatler.ru.-ն:
Լուսանկարիչը շատ պատահաբար Ամազոն գետի ավազանի շուրջ տարածվող ջունգլիում ֆիքսել է տեղաբնիկ ցեղի ներկայացուցիչների: Նրա ուղղաթիռը, փորձելով շրջանցել անձրևները, անցել է ցեղի բնակավայրի վրայով:«Ես վերցրեցի տեսախցիկը և սկսեցի լուսանկարել», - ասել է բրազիլացի լուսանկարիչը: «Ես շատ ժամանակ չունեի պատկերացնելու, թե ինչ է կատարվում»:Հետադարձ թռիչքի ժամանակ լուսանկարչին հաջողվել է ավելի գեղեցիկ պատկերներ ֆիքսել, որտեղ երևում են տեղի չբացահայտված ցեղերի ներկայացուցիչները: Բրազիլիայի ջունգլիներում կան 80-ից ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: