Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Burger King ընկերության ճապոնական ներկայացուցիչներն իրենց այցելուներին զարմացնելու հնարք են գտել: Սև բուրգերի հեղինակները, որը նման է նավթով բուտերբրոդներին, հայտարարել են, որ սենդվիչ կպատրաստեն նրանց համար, ովքեր չեն սիրում մսի հոտը: Yahoo! News-ի փոխանցմամբ` ադեկոլոնի բույրով բուրգերը ճաշարանի տարբեր մասնաճյուղերում վաճառք կհանվի ապրիլի 1-ին: Գրում է Vesti.ru-ն:
Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են ապրել այդպես` սեփական եսի հետ մշտական հակասության մեջ:Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը, արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են շարունակել գործնական ոչ պաշտոնական հանդիպումների պրակտիկան: Գրում է Russian.rt.com
Մարտի 19-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:Պատարագին ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության կրոնի հարցերով փոխնախարար Խուան Լաուրեանո Լանդաբուրուն, Բուենոս Այրեսի կառավարության մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Կալուդիո Ավրուխը, Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ...
Հնդկաստնում մարդատար գնացքի երեք վագոնները դուրս են եկել գծերից, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել: Փրկարարները հատիչների միջոցով մասերի են բաժանում վագոնները դրանց մեջ մնացած մարդկանց հանելու համար: Առնվազն 30 մարդ վնասվածքներ է ստացել:
Ուկրաինական УНН լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադայի իշխանությունները կշարունակեն Ուկրաինային ոչ մահացու զենք տրամադրել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես եկել է Կանադայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Հինգշաբթի օրը արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, դուրս է եկել Հնդկաստանի Վարնասի քաղաքից և ուղևորվել Մյանմար:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իշխանության գալուց երեք տարի անց կիրականացնի իր առաջին արտասահմանյան այցելությունը Ռուսաստանից հրավեր ստանալուց հետո:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ինդոնեզիայից դեպի արևելք ընկած Մոլուկյան ծովում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄն-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russain.rt.com-ը:
Մարտի 13-15-ը Վարշավայում տեղի ունեցավ «Աշխարհի հացեր 2015» խորագրով ավանդական փառատոնը, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաև Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և համայնքներում: Վարշավայում այն տեղի էր ունենում «Պրահա» թաղամասում, ուր հրավիրված երկրներն ու մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց ազգային հացատեսակները, դրանց ծագման ու պատմության վերաբերյալ դիդակտիկ նյութեր, հակիրճ տեղեկատվություն կամ ֆիլմի ցուցադրություն, հացատեսակի պատրաստման եղանակը` ցուցադրելով նաև ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: