Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Ինքնաթիռի օդաչուն զոհվել է, երբ նրա վարած ինքնաթիռը ուսումնական վարժանքների ընթացքում բախվել է մեկ այլ ինքնաթիռի:Թայվանի Գաոսյուն քաղաքում տեղի ունեցած պատահարի վայրում գտնված մարդկանց նկարահանած տեսանյութերում երևում է, թե ինչպես է վթարից հետո ինքնաթիռը դուրս գալիս վերահսկողությունից:
Հոկտեմբերի 21-ին Հիմալայների Ամա-Դաբլամ (6856մ) լեռան վրա մագլցման ժամանակ անհայտ կորե է 42-ամյա ադրբեջանցի լեռնագնաց Մուրադ Աշուրլըն, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը` հղում կատարելով Նեպալի ԶԼՄ-ներին:
Որակյալ ավտոմեքենաների հանդեպ Դուբայի ոստիկանական վարչության հակումը հայտնի է ողջ աշխարհին: Տեղի ոստիկանական ավտոպարկում Lamborghini Aventador, Bugatti Veyron и Aston Martin One-77 մակնիշի ավտոմեքենաներ են: Այժմ, նույն օրինակին են հետևում նաև շտապօգնության ծառայությունում:
Նիգերիացի գինեկոլոգ Դենիս Մուքվեհեն Եվրախորհրդարանի կողմից “Մտքի ազատության համար” արժանացել է Սախարովի անվան մրցանակի, հաղորդում է Вести.Ru, հղում անելով Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությունը:
Ամեն տարի, 1998-ից սկսած, հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է Կակազողների միջազգային օրը: Այդ օրը նշելու գաղափարն առաջացել է 1995-ին հիմնված Կակազողների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
Վաշինգտոնը, Միլանը և Վիեննան ընդգրկվել են աշխարհի լավագույն զբոսաշրջային քաղաքների տասնյակում:Կանադայի Տորոնտո քաղաքը և Շվեյցարիայի լեռնային հանգստավայր Ցերմաթթը նույնպես ընդգրկվել են ցուցակում:
Ավստալիայում մանկապիղծը պատժի է արժանացել վիրտուալ բռնության համար: Դատարանը տեղի բնակչին 2 տարվա ազատազրկման է ենթարկել 10-ամյա ֆիլիպինցի աղջկա նման վիրտուալ 3D- մոդելի հետ տեսաչատի ժամանակ այլասերված գործողությունների համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ յուրաքանչյուր հինգ րոպեում աշխարհում մեկ երեխա է մահանում բռնությունից, իսկ մահացությունների երեք քառորդը տեղի է ունենում խաղաղության մեջ գտնվող երկրներում:Հետևաբար յուրաքանչյուր օր ամբողջ աշխարհում բռնությունից 345 երեխա է մահանում: Մահացությունների 75 տոկոսը կամ 258-ը տեղի է ունենում խաղաղության մեջ գտնվող երկրներում:
Կանադական Չերչիլ քաղաքի իշխանությունները համաքաղաքացիներին մեծ, սպիտակ արջերի պատճառով խորհուրդ են տվել սահմանափակել Հելոուինի առիթով զբոսանքները:
Սեռական մերձեցման առաջին ապացույցները հայտնաբերվել են հնագույն ձկների մոտ, որոնք այդ գործողությունը կատարել են անսովոր եղանակներով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: