Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Մարտի 18-ին և 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում համապատասխանաբար Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կազմակերպվել էին գիտաժողովներ «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով: Գիտաժողովները կազմակերպվել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից:
Պերուում երեք ավտոբուսների և սառնարան բեռնատարի բախման հետևանքով 37 մարդ է զոհվել:Կասմա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո վեց մարդ ծանր վիճակում գտնվում:
Յուրաքանչյուր տարի Բալիի հինդուսների լռության օրից մեկ օր անց հազարավոր տեղաբնակներ հավաքվում են փողոցներում համբույրի տոնակատարությանը մասնակցելու համար:Մասնակիցները հավաքվում են քաղաքի կենտրոնում և համբուրվում, որը, ըստ ավանդույթի՝ լավ առողջություն և բարգավաճում է բերում մասնակիցներին, ինչպես նաև գալիք տարվա ընթացքում գյուղը պահապնում չարիքից:Իսկ երբ մասնակիցների կրքերը մի փոքր ավելի են բորբոքվում գյուղի վանականները դույլերով ջուր են լցնում զույգերի վրա:
Burger King ընկերության ճապոնական ներկայացուցիչներն իրենց այցելուներին զարմացնելու հնարք են գտել: Սև բուրգերի հեղինակները, որը նման է նավթով բուտերբրոդներին, հայտարարել են, որ սենդվիչ կպատրաստեն նրանց համար, ովքեր չեն սիրում մսի հոտը: Yahoo! News-ի փոխանցմամբ` ադեկոլոնի բույրով բուրգերը ճաշարանի տարբեր մասնաճյուղերում վաճառք կհանվի ապրիլի 1-ին: Գրում է Vesti.ru-ն:
Իսկական տրանսսեքսուալները տառապում են այն պատճառով, որ ուրիշ մարմնի մեջ են ապրում…Հոգեբանների ու հոգեբույժների բուժումն էլ օգուտ չի տալիս: Միակ տարբերակը հոգեկան ու ֆիզիկական հակասության վերացումն է վիրաբուժական միջամտությամբ: Իհարկե, բոլոր տառապյալները չեն, որ այդ քայլին են դիմում. շատերը շարունակում են ապրել այդպես` սեփական եսի հետ մշտական հակասության մեջ:Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ կայացրել են դժվարին որոշումը, արդյունքից գոհ են: Նման դեպքերը քիչ չեն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են շարունակել գործնական ոչ պաշտոնական հանդիպումների պրակտիկան: Գրում է Russian.rt.com
Մարտի 19-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:Պատարագին ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության կրոնի հարցերով փոխնախարար Խուան Լաուրեանո Լանդաբուրուն, Բուենոս Այրեսի կառավարության մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Կալուդիո Ավրուխը, Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ...
Հնդկաստնում մարդատար գնացքի երեք վագոնները դուրս են եկել գծերից, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել: Փրկարարները հատիչների միջոցով մասերի են բաժանում վագոնները դրանց մեջ մնացած մարդկանց հանելու համար: Առնվազն 30 մարդ վնասվածքներ է ստացել:
Ուկրաինական УНН լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադայի իշխանությունները կշարունակեն Ուկրաինային ոչ մահացու զենք տրամադրել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես եկել է Կանադայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Հինգշաբթի օրը արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, դուրս է եկել Հնդկաստանի Վարնասի քաղաքից և ուղևորվել Մյանմար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: