Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար Քեյփթաունում, կրկին հետաձգվել է, հաղորդում է ԲիԲիսին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաղորդել է, լրացուցիչ 22 մլն դոլար Էբոլայի տենդի դեմ պայքարին հատկացնելու համար:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ավելի քան 2 մլրդ դոլար կհատկացնի սեփական միջուկային էներգետիկան խաղաղ նպատակներով զարգացնելու համար:
Բրազիլիայում, նախագահական ընտրություններից առաջ վերջին հեռուստաբանավեճերը տեղի ունեցան թեկնածուների միջև: Ընտրությունները հոկտեմբերի 5-ին են նշանակված:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հաղորդել է “Իսլամական պետության” զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու երկրի որոշման մասին, հաղորդում է ԲիԲիսին:
Ժպիտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը: Այդ տոնի համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելին: 20-րդ դարի կեսին նա ապրում էր Ամերիկայում; Ոչնչով նրա արվեստն աչքի չէր ընկնում:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ երկիրն աղբից մաքրելու է 5 տարում: Մոդիի քարոզարշավը կոչվում է «Մաքուր Հնդկաստան», որի խորհրդանիշը Մահաթմա Գանդիի կլոր ակնոցներն են, քանի որ, ինչպես Մոդին է բացատրել, մեծ փիլիսոփան ողջ կյանքում երազել է, որ իր երկիրն ազատվի աղբից:
Իսլամական հաջի ամենամյա ուխտագնացության կապակցությամբ շուրջ 2 միլիոն մահմեդական է հավաքվել Մեքքայի մոտակայքում գտնվող վրանային քաղաքում: Սաուդյան Արաբիայի տեղեկություններով հաջի կապակցությամբ 1,4 միլիոն այցելու է ժամանել երկիր:
Օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, 2007-ի հունիսի 15-ին: Օրվա ընտրությունը կապված է Հնդկաստանի անկախության շարժման ու չբռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի ծննդյան օրվա հետ:
Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի: Այդպիսով, Օնտակեն Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիայում ամենամահաբեր արհավիրք է ճանաչվել, հաղորդում են ԶԼՄ-ները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: