Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Պակիստանի հյուսիսում ոստիկանության բաժանմունքի վրա իրականացրած հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս 19-ը` վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայում գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարած քաղաքականության դեմ սկսված զանգվածային ցույցերի մեկնարկից հետո ավելի քան 850 մարդ է ձերբակալվել: Գրում է Gazeta.ru-ն:
Երեքշաբթի մի շարք երկրներում Gmail էլփոստի ծառայության հետ կապված խնդիրներ են գրանցվել: Հայտնում է Downdetector ծառայությունը, որը վերահսկում է ինտերնետ-ռեսուրսների շահագործումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
NTV պորտալի փոխանցմամբ` ՄԱԿ-ի արտադատական և զանգվածային մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Քալլամարդին պատվիրակության հետ թույլ չեն տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործել, որտեղ սպանվել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջին: Գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ից վերադարձած դիվանագետների առաջ ունեցած ելույթի ընթացքում դիմել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին: Նրա ելույթը հեռարձակվել է թվիթերում:Գրում է Gazeta.ru-ն:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ` իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության նպատակով զինվորականների և քաղաքացիական պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու մասին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելան քաղաքացիական պատերազմի եզրին է։ Այս երկիրն արդեն մի քանի օր է, ունի երկու նախագահ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր աջակիցներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Վենեսուելայում, որտեղ մեկ շաբաթ շարունակ բողոքի ակցիաներ են անցակցվել, միայն նախորդ գիշեր է հաջողվել իրավիճակը վերահսկել: Իսկ ժամեր անց երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղերձով դիմել է ժողովրդին: Գրում է Ria.ru-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարավամերիկյան երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին: Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: