Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն
Թբիլիսիում Շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը հաղթեց Դին Լիրենին՝ նվաճելով աշխարհի գավաթը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2802) Թբիլիսիում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքի առաջին պարտիայում հաղթանակ տարավ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենի (2771):
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի դասական երրորդ պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:Պարտիայի 31-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորները:Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ դասական պարտիաները նույնպես ավարտվել էին ոչ-ոքի:4 դասական պարտիաներում գրանցված ոչ-ոքիների դեպքում շախմատիստները կպայքարեն թայ-բրեյքում: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին:Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:
Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Երեկ ՝ սեպտեմբերի 24-ին, Գեղարքունիքի Մարտունի քաղաքը հյուրընկալել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և մարզի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Չեմպիոնին հանդիսավորությամբ դիմավորելով, մարզպետ Կարեն Բոթոյանի և քաղաքապետ Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ ներկաները, նախ, այցելել են քաղաքի մարզադպրոցի ըմբշամարտի մարզասրահ, դիտել կրտսեր ըմբիշների ցուցադրական ելույթները: Հետևելով ըմբիշների մարտերին, Մաքսիմ Մանուկյանը ոգևորել, չեմպիոն դառնալու ուղերձ է հղել կրտսեր մարզիկներին՝ ասելով, որ իր առաջին ...
Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կայացավ լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց 15 թիմ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Իսրայելից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը: Նրանք եզրափակչում առավելության հասան իրենց համերկրացիների՝ Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգի նկատմամբ:
Սեպտեմբերի 27-30-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայանալու է միջազգային մրցաշար, որը նաև օլիմպիական վարկանիշային է: Հայ գեղասահորդները նոր մրցաշրջանի այդ կարևոր մեկնարկից առաջ ուժերի վերջին փորձարկումը կատարեցին Իտալիայում և ԱՄՆ-ում:
Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը (2802) «արմագեդոն» պարտիայում սպիտակներով շանս չտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804) եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հաղթելով 5:4 ընդհանուր հաշվով:
Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել Հանրային Ռադիոյին:
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:
Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հարսանիքից հետո կնոջ հետ լուսանկար է հրապարակել:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 30-ին ամուսնացավ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ:
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հոկտեմբերի վարկանիշային աղյուսակը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: