Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը սկսել է ամերիկահայ Անահիտ Ասադուրյանը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներին հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի:
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երևանյան առաջին մրցափուլի վերջին խաղում «Արագածը» լարված պայքարում 74:79 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին»։
ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: 10 լավագույնների շարքում են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Ուկրաինան:
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Արոյանը (54 կգ) պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 0:5 հաշվով պարտվեց գերմանացի Ուրսուլա Գոթլոբին:
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։