Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Շիրակ ՖԱ և ՀՖՖ ունեն արբիտրաժային համաձայնություն և բոլոր վեճերը պետք է քննվեն արբիտրաժային դատարանների կողմից։
Մայիսի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականին միանալու է մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը հրավեր է ստացել մասնակցելու նախապատրաստական հավաքին:
Ապրիլի 26-28-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացավ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: 73 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Ֆերդինանդ Կարապետյանը: Հայ մարզիկը բոլոր գոտեմարտերում իրեն գերազանց դրսևորեց` տպավորիչ հաղթանակներ տոնելով: Եզրափակչում Ֆերդինանդ Կարապետյանը փառահեղ հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Պարգևատրման արարողության ժամանակ հայ մարզիկը կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին` իրենից հետ թողնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:
Մայիսի 2-ին Չինաստանում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Գյումրիի «Շիրակի» հայտարարությանն այն մասին, որ ՀՖՖ-ն ակումբին ապօրինի է մեղավոր ճանաչվել կազմակերպված խաղի հետ կապ ունենալու մեջ: Այդ առթիվ հայտարարությամբ հանդես է եկել ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:
Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
Ապրիլի 20-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած կարատեի WSF վարկածով աշխարհի առաջնությունում մեր հայրենակից, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը նվաճեց ոսկե մեդալ: Ստուգատեսին մասնակցում էին 45 պետությունների մարզիկներ: Հայ մարզիկը չորս մենամարտ անցկացրեց՝ տպավորիչ հաղթանակներ տանելով Ռումինիայի, Ադրբեջանի, Իրանի և Բուլղարիայի ներկայացուցիչների նկատմամբ:
Իտալիայի Կալիարի քաղաքում ավարտվեցին շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց սիրողական առաջնությունները: Մրցաշարերն անցկացվում էին 3 խմբերով՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողներ, մինչև 2000 վարկանիշ ունեցողներ և մինչև 1700 վարկանիշ ունեցողներ:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ֆաբիանո Կարուանան, հավակնորդների մրցաշարում հաղթանակից հետո,դարձավ նաև GRENKE Chess Classic 2018 մրցաշարի հաղթող:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը Բադեն-Բադենի մրցաշարում կիսեց 3-5-րդ տեղերը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: