Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Մոլդովայի Վադուլ լուի Վոդա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Այսօր պաշտոնական այցով Շիրակի մարզում էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Վերջինս շրջել է մարզի մարզադպրոցներում, ծանոթացել առկա խնդիրներին ու պոտենցյալներին: Նախարարը եղավ նաև Գյումրու հունահռոմեական մարզադպրոցում, որի վատթար վիճակին ՙԱնկախ՚ն անդրադարձել էր: Նախարարից փորձեցինք ճշտել ի՞նչ ծրագրեր կան այդ մարզադպրոցի հետ կապված, կամ ինչու՞ է այն անընդհատ մտնում նորոգման ծրագրերի ցանկ ու անհայտ պատճառներով դուրս մնում ծրագրերից:
Որպես կանոն, WBO վարկածով գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամեն հաջողությունից հետո Երևան է գալիս, որպեսզի մտերիմների շրջապատում նշի ուրախությունը: Եվ ահա, սեպտեմբերի 27-ին նա, պարտության մատնելով բրիտանացի Պոլ Սմիթին, պաշտպանել էր տիտղոսը և կրկին Հայաստան այցելել:Այսօր Արթուրը հանդիպելով լրագրողներին չթաքցրեց, որ վերջին մրցամարտի իր հակառակորդը շատ ուժեղ հարվածներ է հասցրել: Հանդիպումն ընթացել է նախատեսված ծրագրով, այդուհանդերձ ...
Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված բասկետբոլիստների մրցաշարում հաղթեց ՖԻՄԱ-ն:
Երևանում անցկացված Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի (Արթուր Հովհաննիսյան) գավաթի խաղարկության մրցաշարին մասնակցեցին մեր երկրի ուժեղագույն նշանառուները: Կարողություններն էին փորձում Հրաձգության հանրապետական դպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան դպրոցի, Գյումրիի քաղաքապետարանի հրաձգության դպրոցի 56 մարզիկ-մարզուհի:Մրցանակները բաժին հասան հետևյալ մարզիկ-մարզուհիներին.
Ֆուտբոլի Հունաստանի բարձագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Պիրեայի «Օլիմպիակոսը», արտագնա խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էրգոտելիսի» նկատմամբ:
Լևոն Արոնյանը 2015-ի փետրվարի 13-19-ը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» անունը կրող և մասնակիցների գերհզոր կազմ ունեցող միջազգային մրցաշարում: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
Երևանի տնտեսագիտական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Պարգևները գտան տերերին:Չեմպիոն դարձավ Շենգավիթի հավաքականը:
Կայացան Հայաստանի ֆուտբոլի արձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները: «Միկան» առաջին հաղթանակը տարավ:
Վերջին օրերին Հայաստանի մարզական կյանքում նշանակալի իրադարձություններ կատարվեցին: Մեր երկիր այցելեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, որոնք հետո պետք է ուղևորվեին Վրաստան, ապա Ադրբեջան:
Լոնդոնում ավարտվեց London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Վերջին՝ իներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ այս անգամ անգլիացի Մայքլ Ադամսի հետ:
Լոնդոնում շարունակվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը:
Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը կիսեց միավորն այս անգամ ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ:
Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի հինգերորդ տուրում հաղթանակ տարավ միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված քսանհինգ պարտիայից արդյունավետ երկու հանդիպումները հենց նրան են պատկանում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: