Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Երեւանի քաղաքապետարանը ՛՛Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց՛՛ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին մասնակցելու հայտ եմ ներկայացրել ես:
Լաս Վեգասում կայացած բռնցքամարտի շոուի ընթացաքում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը կիսաթեթև քաշային կարգում մենամարտեց ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզային հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 1-3-ը Մախաչկալայում մասնակցեց աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի 50-րդ հուշամրցաշարին: Հայ ըմբիշները ձեռնունայն են վեադարձել մրցաշարից:
Մայիսի 7-ից հայ բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Խաբարովսկում և Սանկտ-Պետերբուրգում:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց իսպանական «Վալենսիայի» հետ և հաղթեց 3։1 հաշվով։ Իսպանացի Ունաի «Արսենալն» առաջինը գոլ ընդունեց, սակայն ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի դուբլի շնորհիվ կարողացավ ընդմիջման գնալ 2:1 հաշվով։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը:
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նախկին և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը հավանաբար կավարտի կարիերան:
Լեհաստանում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը, թեև վնասվածքով, իրեն հրաշալի դրսևորեց և օղակների վրա վարժությունում 14,933 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր` միաժամանակ նվաճելով Եվրոպական խաղերի ուղեգիր:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում հյուրընկալեց «Լիվերպուլին»:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը:ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մոսկվայում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի առաջին դասական պարտիայում մրցեց և պարտվեց ռուս Յան Նեպոմնյաշչիին:
Այսօր Մոսկվայում մեկնարկող շախմատի Grand Prix նոկաուտ համակարգով միջազգային մրցաշարին կմասնակցի 16 գրոսմայստեր:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic-ի վերջին տուրից հետո վաստակեց 4.5 միավոր և բաժանեց 5-7-րդ տեղերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: