Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական՝ 16 -րդ համաժողովը:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Ալաշկերտ»-«Միկա» (2:0) հանդիպման ժամանակ անցանկալի իրադարձություն էր կատարվել: Թիմերի երկու խաղացողի միջև բախում էր առաջացել, որը վերածվել էր զանգվածային իրարանցման:
Երեկոյան ավտոմոբիլային սպորտի Հայաստանի ներկայացուցիչները Երևանի Շահումյան հրապարակից կուղևորվեն Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաք, որպեսզի կարողությունները փորձեն Հյուսիսային Կովկասի գավաթի խաղարկությունում, որում հանդես կգան մրցակցական 6 դասի ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 13-ին և 15-ին տեղի ունեցած վերջին տուրի խաղերով ավարտվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. աշնանային ստուգողական մրցաշարը: Այն անցկացվում էր շրջանաձև մրցակարգով` 1 շրջանով` “Ա” և “Բ” ենթախմբերում:
Մարզասերներն անհամերությամբ սպասում են, թե երբ կրկին շարք կվերադառնա Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հայաստանի 63 ներկայացուցիչներ կմասնակցեն հոկտեմբերի 19-28-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվելիք Եվրոպայի Մ8, Մ10, Մ12, Մ14, Մ16, Մ18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնություններին:
Հաասստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված կրթօջախի մանկավարժաուսուցչական անձնակազմին:
Երևանի «Հրազդան» մարզասրահում կազմակերպված բադմինտոնի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները, ընտրական բնույթի էր: Ստուգատեսի արդյունքով պետք է համալրվեր Հայաստանի ազգային հավաքականը, որը սկսելու է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանի փորձություններին:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Գանձասար» և «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումները կկայանան հոկտեմբերի 29-ին:
Դանիայի Կյոգ քաղաքում կազմակերպված շախմատիստուհիների միջազգային մրցաշարում առաջատարների խմբում է մոսկվացի 25-ամյա գրոսմայստեր Կարինա Համբարձումովան: Նա 5 տուրից հետո վաստակած 3,5 միավորով 2-4-րդ տեղերը բաժանողների խմբում է: Նույնպիսի ցուցանիշ ունեն Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Նինո Մայսուրաձեն ևԻսլանդիայի պատվիրակ, գրոսմայստեր Լենկա Պտաչ նիկովան:
Տղամարդկանց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Արմանը ողջ մրցաշարը վերելքով անցկացրեց,
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով 10 –րդ տեղն է զբաղեցնում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում: Մեր գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 91-րդը:
Հայայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի կարիերայի ավարտը տխուր է համարել շախմատի համար։
Դեկտեմբերի 25-31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:
Լոնդոնում այսօր մեկնարկում Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: