Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ժապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մեր շախմատիստը և վերջինս եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներին սեպտեմբերի 3-ին Ռիգայում կայանալիք Լատվիայի թիմի հետ ընկերական խաղին ներկա գտնվելու համար հատկացվել են մարզադաշտի T, U, V, հատվածները: Տոմսերի արժեքը 5 եվրո է:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարով վարձակալել է «Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: 28-ամյա ֆուտբոլիստին հրավիրելու համար մանչեսթերցիները կվճարեն 12 մլն ֆունտ ստերլինգ: Ֆալկաոն իսպանական «Ատլետիկոյից» «Մոնակո» էր տեղափոխվել անցյալ տարի:
ԱՄԷ-ում շարունակվում է շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարը, որին մասնակցում է նաև Էլինա Դանիելյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկարեց առաջին մարզումը Լատվիայում: Թիմը մարզվեց Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում: Հայաստանի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ֆուտբոլիստները աշխատեցին ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:
Սեպտեմբերի 3-ին Դյուսելդորֆում ընկերական մրցամարտ կանցկացնեն ֆուտբոլի Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հետ մրցամարտին:
Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության էր հասել «Կրասնոդարի» նկատմամբ: Բերեզովսկին պարզաբանել է, որ թիմին հաղթանակ են բերել Մատյե Վալբուենան և Կրիստիան Նոբոան, որոնք գոլերի հեղինակ են դարձել:
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին` Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը` Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած դասակարգմանաղյուսակում Լևոն Արոնյանը 2-րդն է: Իսկ աղյուսակ շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը: կտրուկ առաջադիմել է և 3-րդ հորիզոնականում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը փայլուն է հանդես գալիս ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Նա 70-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց:
Լոնդոնում այսօր մեկնարկում Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Այս տարվա դեկտեմբեր ամսին հայ շախմատիստները մի շարք միջազգային ստուգատեսներին կմասնակցեն։
Միացյալ Թագավորության Մեն կղզում մեկնարկել է Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը:
ԵՐԵՎԱՆ – ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ավարտել է 1900 կմ հեծանվային արշավն ու հասել Հայաստան։Հոկտեմբերի 17-ին նա մամուլի ասուլիս է հրավիրել «Հոդված 3» ակումբում.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: