Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Սեպտեմբերի 7-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Երևանում ավարտված շախմատի Հայաստանի 75-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:
Մեր ֆուտբոլասերները ոգևորվել էին, որ Գևորգ Ղազարյանի թիմը՝ հունական «Օլիմպիակոսը», խաղալու է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Սակայն 2014-2015 մրցաշարի համար «Օլիմպիակոսի» ներկայացրած հայտացուցակում բացակայում է մեր ֆուտբոլիստի անունը:
Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցարի խմբային փուլի մասնակից ակումբները ներկայացրել են մասնակցելու հայտերը:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցակիցները կատարեցին 40-րդ քայլ:
Սեպտեմբերի 3-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կայացած Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ընտրանիի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը փորձել է պարզաբանել է մեր թիմի նոր խայտառակության պատճառները: Ահա թե իչպես է նա պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Քիչ առաջ ավարտվեց Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: 16-րդ րոպեին Վալերի Շաբալան առաջ մղեց տանտերերին՝1:0, իսկ 75-րդ րոպեին նա նաև երկրորդ գնդակը խփեց՝ 2:0: Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Դանիայի թիմի հետ Կոպենհագենում կայանալիք խաղով կմեկնարկի Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլում:Չի կարող չմտահոգել, որ շվեյցարացի մարզիչ Բեռնարդ Շալադի գլխավորած մեր երկրի ընտրանին դժգույն խաղ է ցուցադրում:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների 2015 թ. առաջնության ընտրական փուլի և-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումում մեր երկրի ներկայացուցիչները խայտառակ պարտվեցին: 24-րդ րոպեին Հոլմբերտ Ֆրիդյոնսոնը բացեց խաղի հաշիվը: 57-րդ րոպեին նա կրկնապատկեց այն`11-մետրանոց հարվածով: 68-րդ րոպեին Էմիլ Ատլասոնը հաշիվը դարձրեց 3:0, իսկ 90-րդ րոպեին Օլաֆուր Կարլ Ֆինսենը ձևակերպեց վերջնական արդյունքը՝ 4:0:
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: - Պարոն Շալանդ, Դուք արդեն չորրորդ անգամ այցելում եք Լատվիա: Ինչպիսի՞ն են Ձեր սպասելիքները վաղվա հանդիպումից: - Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ: - Արդյո՞ք Դուք պատրաստվում եք խաղալ երկրորդ կազմով՝ հաշվի առնելով, ...
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ:
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի երկրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով միավորը կիսեց գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլին:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ապրիլի 20-29-ը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Grenke Сhess Сlassic մրցաշարին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
ՖԻԴԵ- ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: