Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում ավարտված Իսպանիայի շախմատի թիմային առաջնությունում «Մեջիք էքստրեմադուրա» ակումբի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր:
WBO վարկածով գերմիջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին «Սփարքսեն Արենա» մարզապալատում մրցամարտ կանցկացնի: Նա պետք է փորձի պաշտպանել չեմպիոնական գոտին բրիտանացի Պոլ Սմիթի հետ հանդիպումում: Սմիթը հայտարարել էր, որ կհաղթի և գոտին իր հետ կտանի Անգլիա:
Իսպանիայի Գրանադա քաղաքում մեկնարկած հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությանը Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ ՀՀ հավաքական թիմը մասնակցում է հետևյալ կազմով`
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Ազատության հրապարակում կազմակերպում է մարզական ցուցադրական ելույթներ:2014թ. սեպտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 6-ը, յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 14:00-17:00-ը բոլոր երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք ներկա գտնվելու մեր մարզիկների ցուցադրական մրցելույթներին` բասկետբոլ, բռնցքամարտ, բաթմինտոն, գեղարվեստական մարմնամարզություն, թաեքվոնդո, ուշու, վոլեյբոլ, ձյուդո, սեղանի թենիս, սամբո, թենիս, սպորտային մարմնամարզություն, ...
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Գաբրիել Սարգսյանը Լինարեսում անցկացվող Իսպանիայի շախմատի թիմային առաջնության վեցերորդ տուրում ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում «Շախմատ 960» ձևաչափով կայացած մրցամարտում Լևոն Արոնյանը 2,5:3,5 հաշվով պարտվեց Հիկարու Նակամուրային:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների ձախորդ օրերը շարունակվում են:Ինչպես հայտնի է, մեր երկրի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի բոլոր մարզիկներն էլ անհաջող մրցելույթներ են ունեցել:
Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի խաղում Հայաստանի ներկայացուցիչները 2:1 հաշվով հաղթեցին Բելառուսի թիմին:
Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաև հայ բռնցքամարտիկները: Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ: Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին և կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիևի հետ:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ տարավ 55-րդ քայլում։
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess մրցաշարի 7-րդ տուրում մրցեց չինացի Յանջի Յուի հետ:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և հաղթեց կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Norway Chess-ում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայի միջազգային մրցաշարում հաղթեց Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: