Հայերեն   English   Русский  
ՍՊՈՐՏ
Վանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ:
Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:21-ամյա Սյուգիրովը վաստակած ...
Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի, ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը`Մոսկվայի «Դինամոն», սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիրյաթ Շմոնակի «Հապոելի» հետ։Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր։
Oգոստոսի 1-4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:
Ֆրանսիական «Նանտը» , որի գլխավոր մարզիչն է Միշել Տեր-Զաքարյանը, նախապատրաստվելով նոր մրցաշրջանին , ստուգողական խաղում ուժերը չափեց «Լյուկոն» ֆուտբոլային ակումբի հետ: Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Օգոստոսի 2-ին «Նանտը» կմրցի իտալական «Ատալանտա» ակումբի հետ:
Մարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ...
Բրազիլացի Ռոնալդինյոն հեռացել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբից: Հանրածանոթ ֆուտբոլիստի ճակատագիրն անորոշ է:Նրա գործակալ Ռոբերտո դե Ասիշը հայտնել է, որ հարձակվողը ցանկանում է շարունկել մրցելույթները և դեմ չէ, որ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը:«Ռոնալդինյոն ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Եթե Ռուսաստանում հետաքրքրվեն նրա ծառայություններով, ապա նա դեմ չի լինի մրցելույթները շարունակել այդ երկրի առաջնությունում: Ռուսաստանը հիանալի երկիր է: Դեռևս Ռուսաստանի, ոչ էլ այլ երկրների առաջնությունների մասնակից ...
Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն, ծննդով էջմիածինցի երիտասարդ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով մինչ այդ հայտնի էր Ռուսաստանի ընտրանու կազմում ունեցած ելույթներով, հուլիսի 1-ից իրավունք է ստացել հանդես գալու Հայասատանի դրոշի ներքո:
Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: