Հայերեն   English   Русский  
Բռնցքամարտ
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:Ermenihaber.am-ին հայտնել են, որ հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան:
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերդառնա հուլիսի 16-ին: Նա պատրաստվում է ետ վերադարձնել տիտղոսը, որը կորցրել էր Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում: Մենամարտը կկայանա Բեռլինում:
Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի ունեցած հերթական OFS-8 (Octagon Fighting Sensation) մարտեր առանց կանոնների հանդիպումն ավարտվել է հայ մարտիկ Ալբերտ Ղազարյանի փայլուն հաղթանակով:
Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիոյում քիչ-քիչ շահագործման են հանձնում մարզական կառույցները. արդեն պատրաստ է բռնցքամարտի համար նախատեսված մարզադահլիճը:
Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աղջիկների աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
Թուրքիայի Սամսուն քաղաքում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկները մարզական սխրանք գործեցին և նվաճեցին միանգամից 4 օլիմպիական ուղեգիր: Նրանք պատվով կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը՝ միաժամանակ վերականգնելով հավատը սեփական ուժերի նկատմամբ: Թուրքիայի մրցաշարը ցույց տվեց, որ բռնցքամարտիկների՝ միջազգգային ասպարեզներում հաջող հանդես գալու, հաղթելու և մեդալներ նվաճելու հնարավորությունները միանգամայն իրական են:
Թուրքիայի Սամսուն քաղաքում հայ բռնցքամարտիկները գերազանց մասնակցություն ունեցան Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ նվաճելով 4 օլիմպիական ուղեգիր:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հայ բռնցքամարտիկները նվաճեցին 4 ուղեգիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Թուրքիայի Սամասուն քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ ուղեգրերի համար պայքարում էին նաև հայ բռնցքամարտիկները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշեց, որ հայ բռնցքամարտիկները հավատացին իրենց ուժերին և գերազանցեցին բոլորի սպասելիքները:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը: Այս մասին հաղորդւոմ է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: