Հայերեն   English   Русский  
Բռնցքամարտ
Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասեն" մարզապալատում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ,
Քիչ առաջ Գերմանիայի Կիլ քաղաքի մարզապալատի ռինգում ավարտվեց WBO վարկածով գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Բրիտանիան ներկայացնող Պոլ Սմիթի մրցամատը: Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը միավորներով վստահորեն հաղթանակ տարավ`117:111, 117:111, 119:109 հաշիվներով:
Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքի մարզապալատի ռինգում գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կփորձի պահպանել տիտղոսը:
Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում Պոլ Սմիթի հետ կայանալիք մրցամարտում կփորձի պաշտպանել իր տիտղոսը:
WBO վարկածով գերմիջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին «Սփարքսեն Արենա» մարզապալատում մրցամարտ կանցկացնի: Նա պետք է փորձի պաշտպանել չեմպիոնական գոտին բրիտանացի Պոլ Սմիթի հետ հանդիպումում: Սմիթը հայտարարել էր, որ կհաղթի և գոտին իր հետ կտանի Անգլիա:
Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաև հայ բռնցքամարտիկները: Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ: Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին և կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիևի հետ:
Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում փայլեց նաև բռնցքամարտիկ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ: Երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկի համար տարին կարելի է բրոնզե համարել: Մեր մարզիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի բաժինը հարցազրույց է արել Նարեկ Մանասյանի հետ:
Ֆեդյա Ալեքսանյանը, որ նախկինում անվանի մարզիկ է եղել, այժմ էլ ճանաչված մարզիչ է, միջազգային կարգի մրցավար, դարձավ 70 տարեկան:
Ռոստովում անցկացված Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունում 52 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Միշա Ալոյանը: Նա չորրորդ անգամ է հասել այդպիսի հաջողության: Եզրափակչում նրա մրցակից Վասիլի Վետկինը վնասվածքի պատճառով ռինգ դուրս չկավ:
Մասիսի Գայ գյուղի բնակիչ է բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը: Իր անվան բովանդակությանը լիովին համապատասխանում է 17-ամյա աղջկա ներքին էությունը և արտաքին հմայքին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: