Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Դինամո» ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի ծրագրերի մասին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականը, խոսեց օլիմպիական ուղեգրերի և այս օրերին ընթացող ուսումնամարզական հավաքի մասին:
Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր Յուրի Պատրիկեևը վերսկսել է մարզումների հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է հարցազրույցների շարքը հայազգի ճանաչված և հեռանկարային մարզիկների հետ: Շարքի հերթական հարցազրույցը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի հետ է:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով:
Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:
Այսօր Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջեւ լավագույն արդյունք ցույց տվեց:
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեցին Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները:
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում կայացավ Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 8-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: