Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
Լաս Վեգասում մեկնարկեցл է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինը գորգ դուրս եկավ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով պայքարը սկսեց 1/32 եզրափակչից:
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում այսօր երեկոյան կմեկնարկի Հայաստանի համար տարվա ամենասպասված մարզական միջոցառումը՝ ըմբշամարտի նախաօլիմպիական, վարկանիշային աշխարհի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են 16 օլիմպիական ուղեգիր:
Սեպտեմբերի 5-10-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում տեղի կունենա 2015 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:Ինչպես ՙԱնկախ՚-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Շիրակի մարզն այս առաջնությունում ներկայացված կլինի միայն հունահռոմեական ոճում: Ազատ ոճի ըմբշամարտում պայքարի համար շիրակցիները որևէ մարզիկի չեն ուղարկում Լաս Վեգաս:
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք ըմբշամարտի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ հանդես կգա 7 մարզիկով:
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ի տարբերություն ազատ ոճայինների, Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հարաբերականորեն հաջող չմասնակցեցին: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը:
«Միկա» մարզադահլիճում անցկացված ազատ ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (Սեուլ), աշխարհի եռակի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան մրցանակակիրների հոբելյանական` 20-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշները հաջող մասնակցություն ունեցան:
Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը, ինչպես եւ հունահռոմեականները, կմասնակցի 6 ըմբիշով: Այս տեղեկությունը մեզ հայտնեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը: Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ վերջին հավաքը կանցկացնեն տեղում, որպեսզի տղաները հարմարվեն բնակլիմայական պայմաններին:
ՀԸՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, եր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը:
Հուլիսի 19-ին Երևանում ավարտվեց անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարը:
2017 թվականը մի քանի օրից պատմություն կդառնա: Ավանդույթի համաձայն՝ «Անկախը» ներկայացնում է մարզական անցուդարձի առանցքային դրվագները և անցնող մրցաշրջանում հայկական սպորտում ամենանշանակալի ձեռքբերումները:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիետի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բարձրաստիճան հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
2017 թվականը հաջողված տարի էր հայկական շախմատի համար:
Լոնդոնում ավարտվեց London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Վերջին՝ իներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ այս անգամ անգլիացի Մայքլ Ադամսի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: