Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում նոյեմբերի 16-17 կայացավ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջին հուշամրցաշարը, որը կազմակերպվել էր Հարություն Խաչատրյանի սաների կողմից:
Արտաշատ քաղաքի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում նոյեմբերի 14-15 կայացել է ըմբշամարտի համանուն միջազգաին մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային կարգի Գարիկ Բարսեղյանը դարձել է Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարի հաղթող: Հայ ըմբիշը եզրափակչում 4:5 հաշվով առավելության է հասել դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ: Նույն քաշային կարգը ներկայացնող Գառնիկ Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ամփոփեց` Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սկսում է հարցազրույցների մեծ շարք` հայազգի անվանի մարզիկների հետ: Շարքը սկսում ենք անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանի հետ հարցազրույցով: Մարզաձևի նվիրյալն աշխարհի բազմակի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնելուց հետո, սակայն ինչպես հայրենիքի հետ, այնպես էլ ըմբշամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչների հետ կապը շարունակեց պահել ամուր: Ինչպես Նազարյանն իր խոսքում ասաց, «թեպետ ապրում ենք Հայաստանից ...
Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ ըմբիշները: Մեր մարզիկները հայրենիք են վերադարձել 1 ոսկե, 5 արծաթե և 11 բրոնզե մեդալներով:
2015 թվականի հոկտեմբերի 15-17-ը Վրաստանի Օնի քաղաքում անցկացվել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն Դավիթ Գոբեջեշվիլու անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը:
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում հոկտեմբերի 17-18 կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջմայրցամաքային գավաթի 7-րդ խաղարկությունը, որը 2006 թվականից փոխարինում է աշխարհի գավաթակիր Շամիլ Ումախանովի անվան հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ավարտվեց Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 15-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: Այս մասին գրում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: