Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ի տարբերություն ազատ ոճայինների, Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հարաբերականորեն հաջող չմասնակցեցին: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը:
«Միկա» մարզադահլիճում անցկացված ազատ ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (Սեուլ), աշխարհի եռակի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան մրցանակակիրների հոբելյանական` 20-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշները հաջող մասնակցություն ունեցան:
Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը, ինչպես եւ հունահռոմեականները, կմասնակցի 6 ըմբիշով: Այս տեղեկությունը մեզ հայտնեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը: Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ վերջին հավաքը կանցկացնեն տեղում, որպեսզի տղաները հարմարվեն բնակլիմայական պայմաններին:
ՀԸՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, եր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը:
Հուլիսի 19-ին Երևանում ավարտվեց անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային մրցաշարը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկանում Ծաղկաձորում: Այսօր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ու ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեցին լրագրողներին:
news.am-ը գրում է.Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Միսակյանը դուրս է եկել Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:
Հունիսի 23-28-ը Ստամբուլում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնութունը:
Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: