Հայերեն   English   Русский  
Ըմբշամարտ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին 56 երկրի 261 ըմբիշ, Հայաստանի հավաքականը մեդալների հաշվարկով առաջինն է:
Զվարթնոց օդանավակայանում մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը: Ի պատիվ հայ դյուցազնի հաղթանակի հնչեց մեր երկրի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը չի հավակնի բրոնզե մեդալի:Քառորդ եզրափակչում նրան 6:4 հաղթած հունգարացի Թամաշ Լորինշը կիսաեզրափակչում զիջեց իրանցի Օմիդ Հաջի Նորոզիին:
Ուզբեկստանի մյրաքաղաք Տաշքենդում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշայիննների եզրափակչում կմրցեն Արսեն Ջուլֆալակյանը և Խորվաթիայի ներկայացուցիչ Նևեն Զուգաժը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում 85 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց:
Տաշքենդում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առայժմ իր օգտին միայն հաղթանակներ է գրանցել 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող ըմբշամարտի ազատ ոճի մարզիկների և մարզուհների մրցաշարերում անհաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:Այժմ փորձության հերթը հունահռոմեական ոճի ըմբիշներինն է:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: