Հայերեն   English   Русский  
Շախմատ
Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի, ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Մարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ...
Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:
Մարտունի քաղաքի մշակույթի տանը մեկնարկեց «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի 10 գրոսմայստեր:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց հանդես եկավ Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված անցկացված շախմատի միջազգային մրցաշարում:
Քանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր ...
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի կատարած այցը Հայաստան մեծ ոգևորություն էր առաջացրել: Նա համաժամանակյա խաղաշար անցկացրեց մեր երկրի պատանի խաղացողների, պատգամավորների հետ:
Շախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում, որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես էր գալիս չորս գրոսմայստեր: Ցավոք, մերոնք անհաջող հանդես եկան: Թե ինչո՞ւ` փորձեցինք պարզել այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի տեղակալ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը:ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մոսկվայում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի առաջին դասական պարտիայում մրցեց և պարտվեց ռուս Յան Նեպոմնյաշչիին:
Այսօր Մոսկվայում մեկնարկող շախմատի Grand Prix նոկաուտ համակարգով միջազգային մրցաշարին կմասնակցի 16 գրոսմայստեր:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic-ի վերջին տուրից հետո վաստակեց 4.5 միավոր և բաժանեց 5-7-րդ տեղերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: