Հայերեն   English   Русский  
Շախմատ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։Մեր երկրի ներկայացուցիչն առաջին տուրում միավորը բաժանել էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։Մրցակիցները կատարեցին 40 քայլ։
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով պարտվել է ուկրաինացի Աննա Ուշենինային:Առաջին տուրում մեր մարզուհին սպիտակներով ոչ- ոքի էր խաղացել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի հետ:Տեխնիկական արդյունքներ Ուշենինա – Դանիելյան ` 1:0Ժաո Սյու – Հոու Յուֆան՝ ½ :½Դրոնավալի – Մումինովա ` 1:0Կոներու -Լ Ամի` 1:0Կոսինցևա – Բատչիմեգ՝ ½ : ½Ժու Չեն – Յու Վենջուն` 0 :1
Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:21-ամյա Սյուգիրովը վաստակած ...
Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի, ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Մարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ...
Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:
Մարտունի քաղաքի մշակույթի տանը մեկնարկեց «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հնդկաստանի 10 գրոսմայստեր:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց հանդես եկավ Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված անցկացված շախմատի միջազգային մրցաշարում:
Քանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր ...
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ տարավ 55-րդ քայլում։
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess մրցաշարի 7-րդ տուրում մրցեց չինացի Յանջի Յուի հետ:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և հաղթեց կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Norway Chess-ում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայի միջազգային մրցաշարում հաղթեց Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: