Հայերեն   English   Русский  
Շախմատ
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացվող շախմատիստուհիների «Գրան պրի»մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոնուհի, չինացի Հոու Հիֆանի հետ: Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Երևանում ավարտված շախմատի Հայաստանի 75-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցակիցները կատարեցին 40-րդ քայլ:
ԱՄԷ-ում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը 37-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովային։ Մեր մարզուհին մրցաշարում երրորդ հաղթանակը տարավ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում, Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Մրցակիցները կատարեցին 44 քայլ:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ժապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մեր շախմատիստը և վերջինս եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
ԱՄԷ-ում շարունակվում է շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարը, որին մասնակցում է նաև Էլինա Դանիելյանը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած դասակարգմանաղյուսակում Լևոն Արոնյանը 2-րդն է: Իսկ աղյուսակ շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը: կտրուկ առաջադիմել է և 3-րդ հորիզոնականում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը փայլուն է հանդես գալիս ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Նա 70-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց:
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ, տղամարդկանց ընտրանին` 8-րդ տեղը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: