Հայերեն   English   Русский  
Շախմատ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս թաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը 28-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, որի 70 մասնակիցներից 35-ը գրոսմայստերներ էին, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստեր Յուրի Կուզուբովի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը : Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Պետրոսյանն իր անհատական վարկանիշը բարձրացրեց 10 կետով:
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացվող շախմատի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց չինուհի Յու Վենջունին: Դանիելյանն ունի 1,5 միավոր:Տեխնիկական արդյունքներՅու Վենջուն – Դանիելյան` 1 : 0Ժաո Սյու – Դրոնավալի` ½ : ½ Կոներու – Հոու Յուֆան` 0 : 1 Կոսինցեվա – Մումինովա` ½ : ½ Ուշենինա – Լ Ամի` 1 : 0 Ժու Չեն – Բատչիմեգ` 0 : 1
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։Մեր երկրի ներկայացուցիչն առաջին տուրում միավորը բաժանել էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։Մրցակիցները կատարեցին 40 քայլ։
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով պարտվել է ուկրաինացի Աննա Ուշենինային:Առաջին տուրում մեր մարզուհին սպիտակներով ոչ- ոքի էր խաղացել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի հետ:Տեխնիկական արդյունքներ Ուշենինա – Դանիելյան ` 1:0Ժաո Սյու – Հոու Յուֆան՝ ½ :½Դրոնավալի – Մումինովա ` 1:0Կոներու -Լ Ամի` 1:0Կոսինցևա – Բատչիմեգ՝ ½ : ½Ժու Չեն – Յու Վենջուն` 0 :1
Մարտունիում անցկացվող շախմատի 16-րդ կարգի «Սևանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Յուրի Կուզուբովին: Իսկ ահա, Զավեն Անդիրասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը զիջեցին համապատասխանաբար Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտուշ Վիդիթին և ռուսաստանցի Սանան Սյուգիրովին:Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսասատան)-Հրանտ Մելքումյան, և Հովհաննես Գաբուզյան-Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) պարտիաները խաղաղ ելք ունեցան:21-ամյա Սյուգիրովը վաստակած ...
Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 19-ամյա գորսմայստեր Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, կուբացի միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսի, Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիփթայան Գոշի, Սոմակ Պալիտի, ոռւսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:Մեր շախմատիստը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Մարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ...
Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում երեկ տեղի ունեցան մրցաշարի երրորդ տուրի պարտիաները:
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում երեկ տեղի ունեցան մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը ոչ- ոքիով մեկնարկեց Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է տարվա առաջին շախմատային ուժեղագույն մրցաշարում` Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարում:
Հունվարի 13-29-ը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կանցկացվի Tata Steel 2017 շախմատային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն երկու մրցաշարեր: Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: