Հայերեն   English   Русский  
Ծանրամարտ
Սեպտեմբերի 9-17-ը Լեհաստանում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների և պատանիների ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում էր 13 մարզիկ-մարզուհի: Մեր մարզիկները փայլեցին Եվրոպայի առաջնությունում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 22 մեդալ՝ 10 ոսկե, 5 արծաթե, 7 բրոնզե:
Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը: Այս մասին հայտնում է news.am-ը:
Սեպտեմբերի 9-17-ը Լեհաստանում անցկացվում է մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների և պատանիների ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 33 երկրների 320 մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում է 13 մարզիկ-մարզուհի:
Մինչեւ 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում նա գրանցել է 280 կգ (130+150) արդյունք՝ բարելավելով իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները: Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:
Ռիոյի օլիմպիական խաղերում hայ մարզիկներն աշխարհին ցույց տվեցին հայի ուժն ու ամուր ոգին՝ ապացուցելով, որ հզորությունը մեծ տարածքների և տնտեսական զարգացածության մեջ չէ միայն: 21-ամյա Գոռ Մինասյանը փայլուն հանդես եկավ +105 քաշային կարգում՝ երկամարտի 451 կգ արդյունքով դառնալով փոխչեմպիոն և նվաճելով արծաթե մեդալ: «Անկախի» հետ զրույցում գյումրեցի մարզիկը պատմում է իր տպավորությունների, դեպի հաղթանակ տանող ճանապարհի և հետագայում էլ նորանոր հաջողություններ ունենալու ցանկության մասին:
Խթանիչ միջոցների հետ կապված սկանդալը կապված չէ միայն մեր երկրի հետ, դրանք շատ են:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է իր սաների ելույթներից Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում:
«Շատ հպարտ եմ Օլիմպիական խաղերի ժամանակ իմ գրանցած հաջողությունների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օլիմիպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը շատ վառ տպավորություններով է վերադարձել Բրազիլիայից:
Դեռևս 2013 թվականին միջազգային մարզական կառույցներում քննարկվում էր ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանելու հարցը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) արագ շախմատի 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ տարավ 55-րդ քայլում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: