Հայերեն   English   Русский  
Ծանրամարտ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում մինչև 62 կգ քաշային երիտասարդների պայքարում Րաֆֆի Գալստյանը երկամարտի 252 (110 +142) կգ արդյունքով գրավեց 7-րդ տեղը, 19-ամյա Դավիթ Բաղդասարյանը 247 (105+ 142) կգ ցուցանիշով ճանարվեց 10-րդը:
Նոյեմբերի 23-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կմեկնարկեն մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների ու ծանրորդուհիների Եվրոպայի առաջնության մրցաշարերը: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում որոշվել է, որ 2017-ի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մալայզիայի Պենանգ քաղաքում:
Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես եկավ 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:
Ալմաթիում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 105 կգ քաշային, 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 7-րդ տեղը`396 (183+213) կգ: Սիմոնը պոկում վարժությունում սահմանեց պատանիների աշխարհի ռեկորդ`183 կգ:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը մասնակից չունի:
Ալմաթիում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 85 կգ քաշային Աղասի Աղասյանը B խմբում ցույց տվեց 5-րդ արդյունքը` 353 (156 +197) կգ: Նա ևս անմասն մնաց խաղարկված պարգևներից:
Ալմաթի քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Արա Խաչատրյանը երկամարտում գրավեց 16-րդ տեղը: Նա էլ չարդարացրեց հույսերը:
Ալմաթիում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային մարզուհիների B խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 19-ամյա Իզաբելա Յայլյանը երկամարտի 207 (97 +110) կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Ղազախստանի Ալմաթի քաղաքի մարզապալատի մրցահարթակում պայքարն են շարունակում ծանրամարտի աշխարհի առաջնության մսնակիցները:
Դեկտեմբերի 25-31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:
Լոնդոնում այսօր մեկնարկում Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Այս տարվա դեկտեմբեր ամսին հայ շախմատիստները մի շարք միջազգային ստուգատեսներին կմասնակցեն։
Միացյալ Թագավորության Մեն կղզում մեկնարկել է Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: