Հայերեն   English   Русский  
Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կրկին վնասվածք է ստացել: Գերմանիայի հավաքականի խաղացողը տուժել է Գերմանաիայի - Շոտլանդիայի հավաքականների հանդիպման 90-րդ րոպեին: Նա չի խաղա 4 շաբաթ:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայի թիմից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո հետևյալն ասաց.
Քիչ առաջ Կոպենհագենում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2016-ի առաջնությանը ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: Մեր երկրի ներկայացուցիչները պարտվեցին 1:2 հաշվով:
Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղումընտրական Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 7-ին արտագնա հանդիպում կանցկացնի Դանիայի թիմի հետ:Գրավախաղերի կազմակերպիչները ավելի բարձր ե դասում տանտերերի թիմի հաղթանակի հնարավորությունները: Բուքմեյքերները Դանիայի հավաքականի հաղթանակի համար ահմանել են 1,43, ոչ-ոքի` 4,20 գործակիցը: Հայաստանի հավաքականի հաղթանակն ունի 7,50 գործակիցը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2016թ. Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան հանդիպմանը: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիա և նույն օրը երեկոյան անցկացրեց առաջին մարզումը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմեկնարկի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:
Ֆաբիո Կապելոյի գլխավորած Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ: Եվ ահա, դա վստահույուն է ներշնչել իտալացի մասնագետին, որ պահանջի իր փողերը: Ընդ որում, նա սպառնում է, որ եթե մինչև հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարեն, կխզի աշխատանքային պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ: Իտալացի մասնագետը սպառնում է մինչեւ հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարելու դեպքում խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում նվազագույն առավելությամմբ` 1:0 հաշվով հաղթեց Իսպանիայի թիմին:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի կողմից նախատեսված էր և անցկացվել է վերականգնողական ծրագիր: Այն ֆուտբոլիստները, որոնք Լատվիայի հավաքականի հետ հանդիպմանն ընդգրկված էին հիմնական կազմում, անցկացրեցին վերականգնողական միջոցառումներ, իսկ պահեստայինները՝ վերականգնողական մարզում:
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի ներկայացուցիչների նկատմամբ:Ուշագրավ է, որ հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն: 7 րոպե անց աչքի ընկավ նաև Դանիելե դե Ռոսին: Նա հստակորեն իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը:Տեխնիկական արդյունքներԻտալիա – Հոլանդիա` 2:0Գնդակները խփեցին`Իմոբիլեն (3), Դե Ռոսսին (10, 11 մ)
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: