Հայերեն   English   Русский  
Ֆուտբոլ
Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում 8։1 հաշվով հաղթանակ տարավ ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի նկատմամբ։ Այսպիսով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանը, որը հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում, մեկնել է Բազել՝ տեղի «Բազել» թիմում փորձաշրջան անցնելու։
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի Ալաշկերտ թիմը ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է թուրքական Բալըքեսիր սպորտ ակումբին:
ՖԻՖԱ-ն հաշվի, առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը, որոշել է թույլ չտալ, որ երկու երկրների ֆուտբոլային թիմերը խաղան միմյանց դեմ:
Այս օրերին Գերմանիան ցնծում է: Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Բրազիլիայից վերադարձել է հայրենիք: Գերմանացի խաղացողներին դիմավորում են ինչպես ազգային հերոսների: Ուր որ նրանք են գնում` մի քանի հարյուր հազար ֆուտբոլասեր է հավաքվում:
Նեապոլում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Իտալիայի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո, որն ավարտվել է 2:2 հաշվով, Հայաստանի ընտրանու և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավ է հայտնել, որ մեր թիմն այդ խաղում չի կարողացել հաղթել: Բան այն է, որ մերոնք երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն այդպես էլ չկարողացան առավելության հասնել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը դարձավ Գերմանաիայի հավաքականը, որը կիսաեզրափակչում անսպասելիորեն առավելության հասավ տանտերերի` Բրազիլիայի թիմի նկատմամբ` 7:1 հաշվով:
Ուրբաթ օրը Բրազիլիայում Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի մարզադաշտի մոտ գտնվող մետրոյի մուտքի մոտակայքում ականահատները կասկածելի պայուսակ են պայթեցրել:
Ֆուտբոլիստները սովորաբար խուսափում են գովաբանել այլ թիմերում հանդես եկող խաղացողներին:
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են: Ստուգատեսը դեռ չի ավարտվել, սակայն տպավորությունը մեծ է: Ֆուտբոլի կախարդների երկրում կազմակերպված առաջնությունում, հիրավի, ուշագրավ իրադարձությունները շատ են, և դեպքերի ընթացքին հուզմունքով, սրտի թրթիռով են հետևում ոչ միայն Բրազիլիայի տարբեր քաղաքների բազմահազար նստատեղեր ունեցող մարզադաշտերի տրիբունաներում, այլև աշխարհի տարբեր ծայրերում հեռուստաէկրանների առջև նստած միլիարդավոր ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: