Հայերեն   English   Русский  
Ֆուտբոլ
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները Ռոստով են ժամանել մարտի 7-ի երեկոյան: Օդանավակայանում ֆուտբոլիստներին է դիմավորել երկրպագուների բանակը:Առանձնահատուկ ջերմ ընդունելության է արժանացել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որ չնայած ոտքի վնասվածքին, ժամանանել է Ռոստով:Հենրիխին դիմավորել են հայկական դրոշով, բացականչել «Հենրիխ, Հենրիխ», «Դու մեր հպարտությունն ես» և այլն:
Մարտի 9-ին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման բոլոր տոմսերը շատ արագ սպառվել են: Տոմսերի գները տատանվել են 1000-ից 20 հազար ռուբլու սահմաններում: Տոմսերի նախնական վաճառքից հետո ինտերնետում հայտնվել են հայտարարություններ` դրանց վերավաճառքի վերաբերյալ: Թվիթերի էջերից մեկում Dimitrovich անունով օգտատերը գրել է, որ վաճառում է այս հանդիպման տոմսը 990 հազար ռուբլիով:
Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:
Մարտի 11-ին և 13-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ ՆՀՀ Մակեդոնիայում մրցելով այդ երկրի Մ-16 հավաքականի հետ: Պատրատսվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-16 հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարտի 9-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Մարտի 5-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել: Կիպրոսի «Կարմիոտիսա» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց հետևյալը.
Իսպանական «Աթլետիկո Մադրիդի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, որը երեկ «Դեպորտիվոյի» հետ ընթացող խաղի վերջնամասում գլխի վնասվածք էր ստացել և ուշագնաց եղել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:«Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին՝ ահռելի աջակցության համար: Այժմ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ նորից կկարողանամ մարզվել»,- Տորեսի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերը վաճառվում են մարտի 3-ից:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կաջակցի վիրավոր զինվորներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: