Հայերեն   English   Русский  
Ֆուտբոլ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ» խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ:
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը արքայական ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Կիսապաշտպանը «Ռեալի»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 46 խաղի, խփել 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից:
Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը ներկա գտնվելու: Ուտկինը թվիթերում գրել է. «Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից: Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսը, իսկ հանդիպման տոմսը կպահեմ, որպես հիշատակ»:Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին Բաքվում:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` դիմելով ՀՖՖ-ին և պահանջելով ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման ուղղությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռացել է «Շավիշից»: Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ: Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջության վերջին՝ 34-րդ տուրում, «Շավիշն» արտագնա խաղում մրցեց «Տոնդելայի» հետ և պարտվեց 5:2 հաշվով` գրավելով 16-րդ տեղը և դուրս մնալով առաջնությունից:Գևորգ Ղազարյանը «Շավիշ» էր տեաղափախվել 2018 թվականին պորտուգալական մեկ այլ ակումբից` «Մարիտիմուից»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին:
Մայիսի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց հերթական եռօրյա մարզահավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Լացիոն»:Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեցին «Ատալանտան» և «Լացիոն»:
Հոլանդիայի առաջնության 33 տորից հետաձգված հանդիպումում Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով առավելության հասավ «Դե Գրաֆսհապի» նկատմամբ և, վաստակելով 86 միավոր, նվաճեց ֆուտբոլի Հոլանդիայի չեմպիոնի կոչումը:
«Ռոմա» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ավագ Դանիելե դե Ռոսին կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Դե Ռոսին վերջին հանդիպումը կանցկացնի «Պարմայի» հետ մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: