Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Սպորտային պարերը լայն տարածում ունեն մեր երկրում: Լատինաամերիկյան ռիթմերը գրավում են տարբեր տարիքի մարդկանց: Սպորտային պարերով զբաղվողներից շատերը մասնագիտանում են, մասնակցում մրցույթների, պայքարում, հաղթում, մյուսները, համատեղելով օգտակարը հաճելիի հետ, վարում են առողջ ապրելակերպ, ստանում դրական լիցքեր: Սպորտային պարերի ներկայիս վիճակի, խնդիրների և զարգացման հարցերի շուրջ զրուցել ենք Սպորտային պարերի ֆեդերացիայի կոլեգիայի անդամ, առաջին կարգի մրցավար, «Օսկար» պարային ակումբի հիմնադիր և գեղարվեստական ...
Հոկտեմբերի 2-3-ը Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: Այն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է:
Ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանը և Ալեքսանդրա Պանովան հաղթել են թենիսի Տաշքենդի WTA շարքի մրցաշարի զուգախաղի պայքարի եզրափակիչում։
Հայաստանում սպորտի զարգացումը մասնակիորեն խոչընդոտվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճների և մարզադպրոցների բացակայությամբ: Քիչ կան սպորտային այնպիսի մարզաբազաներ, որտեղ հնարավոր է լիակատար կազմակերպել մարզիկների ուսումնամարզական հավաքները: Նման կենտրոններ կան Ծաղկաձորում, Աբովյանում, սակայն դա շատ հեռու է բավարար լինելուց: Հնարավոր չէ մշտապես ուսումնամարզական հավաքներ անցկացնել բարձրադիր գոտիներում: Այդ է պատճառը, որ Երևանում միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզաբազա ...
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չի մասնակցի հոկտեմբերի 3-ից 11-ը Պեկինում կայանալիք մրցաշարին:
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի կարողացել անցնել Տաշքենդի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երևանում՝ ԴՕՍԱՖ-ի հրաձգության հանրապետական ակումբում, սեպտեմբերի 27-ին անցկացվեցին ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի ծրագրով հրաձգության թիմային-անհատական մրցումները: Նկատենք, որ հրաձգության մրցումները հանրապետական ուսանողական խաղերի ծրագրում ընդգրկվել են անցյալ տարվանից ու կազմակերպվեցին արդեն 2-րդ անգամ:Ստուգատեսին մասնակցելու նախնական հայտեր էին ներկայացրել 10 բուհեր, սակայն բուն մրցման օրը ներկայացան միայն 6 բուհերի պատվիրակներ: Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված ...
«Ֆորմուլա 1-ի » յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի քաշը ներկայումս կազմում է ընդամենը 45 կգ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ անկախության 24-ամյակի կապակցությամբ նախարարության դահլիճում կոչումներ և պարգևներ է հանձնել հայկական սպորտում ներդրումներ ունեցած և ձեռքբերումներ գրանցած մի շարք անձանց,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) արագ շախմատի 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ տարավ 55-րդ քայլում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: