Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 6-րդ ամառային համահայկական խաղերի հանդիսավոր բացումը:
Համահայկական 6-րդ ամառային խաղերի շրջանակում օգոստոսի 5-ին Վանաձորում տեղի ունեցան հանդբոլի երկրորդ օրվա խաղերը:
2015 թվականի օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվող Համահայկական 6-րդ մարզական խաղերում նորմամուտն է նշում հանդբոլը:
Երևանում հոկտեմբերի 3-ին առաջին անգամ անցկացվելիք միջազգային կիսամարաթոնը խոստանում է աննախադեպ լինել իր տեսակով և մասնակիցների թվով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:
3x3 բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում եւ կարողացավ նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: Լատվիայի մայրաքաղաքում Ռիգայում կայացած ընտրական փուլի արդյունքները ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփեց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Այս մասին գրում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Համահայկական խաղերի շրջանակներում մեկնարկել է վոլեյբոլի մրցաշարը։
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում:
WTA-ը հրապարակել է չեմպիոնական մրցավազքի դասակարգման նոր աղյուսակը: Առաջատարն ամերիկացի Սերենա Ուիլյամսն է: Երկրորդ տեղում ռուսաստանցի Մարիա Շարապովան է:
Լողորդ Տիգրան Գևորգյանը, հաղթելով լողի 25 մ ազատ ոճում, նվաճել է ոսկե մեդալ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում:
Գերմանիայում ավարտվեց Համբուրգի մրցաշարը:
Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: